Մինչ այսօր Կոտայքի մարզում Վարդան Պետրոսյանի դատավճռի հրապարակումը, Իշխանամետ լրատվամիջոցներն արդեն իսկ իրազեկվել են դատավճռի, պատժաչափի և հետագայում պատիժ կրելու մանրամասների մասին: Այդ հրապարակումներում նույնիսկ սպառնալիք կա, որ եթե Վարդանը հետագայում բողոքարկի մյուս ատյաններ, տևական ժամանակ կմնա ամբաստանյալի կարգավիճակում, իսկ ազատ ռեժիմով կալանքի կրումը հարցականի տակ է:
Ասել կուզեն պետք է պարտադրված մեղքը ընդունես և պիտի դատապարտվես մի բանի համար, որը չես կատարել, բայց մենք այդպես ենք ուզում: Սա զգուշացում է դատավճռի հրապարակումից առաջ, իբր շանս են տալի:
Վարդան Պետրոսյանը իր վերջին խոսքում հստակ ձևակերպեց և սթափ գնահատական տվեց իր նկատմամբ իրականացվող հաշվեհարդարին, նրա խոսքում չկար չարություն և անսահման ազատ էր, ազատ իր նկատմամբ իրականացվող դավադրությունից: Նա իր սերը հղեց հանդիսատեսին ու մարդկանց, մինչև անգամ կամակատար դատախազությանն ու դատարանին: Նա պատասխանատու է Աստծո և իր խղճի առջև, հանրությանը ներկայանալով մաքուր, ինչպես, որ կա ինքը և սա է նրա համար առաջնայինը: