▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք ազգայնականը հավանել է որդու՝ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ֆաթիհ Աքընի հայրը, ով Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության անդամ է, ասել է, թե դիտել եւ հավանել է Հատում (The Cut) ֆիլմը եւ պատճառ չի տեսնում այն Թուրքիայում չցուցադրելու համար:
Էնվեր Աքընը նշել է, թե սխալ է այն տեսակետը, թե ֆիլմում թուրքերը բարբարոս եւ մարդասպաններ են ներկայացվում: «Ֆիլմում մարդասպանները եւ կանանց բռնաբարողները դասալիքներ ու ավազակախմբեր են ներկայացվում, իսկ ֆիլմում չկա սիստեմատիկ կոտորած:
Այո, ֆիլմում անհանգստացնող տեսարաններ կան, բռնաբարություն կա, կոտորած կա, թուրքերի բարբարոսությունները կան, սակայն ֆիլմում փորձ չի արվում թուրքերին ցեղասպան ներկայացնել»,-ասել է Ֆաթիհ Աքընը հայրը:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող The Cut ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի 71-րդ կինոփառատոնում եւ հավակնում է լուրջ մրցանակների:
Այս ֆիլմը նախատեսվում է նաեւ Թուրքիայում ցուցադրել, սակայն թուրք ազգայնականները սպառնացել են սպանել Ֆաթիհ Աքընին:
Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին