▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք դիվանագետը վտարվել է Բուլղարիայից

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականություն հռչակած Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ղեկավարած կառավարությունը հիմա էլ ամեն ինչ արել է, որ սրվեն թուրք-բուլղարական հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Focus» գործակալությունը` Բուրգասում Թուրքիայի հյուպատոսարանի սոցիալական հարցերով կցորդ՝ Ուղուր Էմիրօղլուն հայտարարվել է անցանկալի անձ՝ պերսոնա նոն գրատա։ Ինչպես հաղորդում է լրատվական գործակալությունը` Ու.Էմիրօղլուն անտեսելով «սոցիալական ոլորտը», հիմնականում զբաղվել է կրոնական քարոզչությամբ և «ճնշում է գործադրել» քաղաքական կուսակցություններից մեկի նկատմամբ, որը համարվում է Բուլղարիայի ներքին գործերին կոպիտ միջամտություն։ 
Համոզված եմ, որ պաշտոնական Սոֆիան բացահայտել և վտարել է երկրից թուրքական գաղտնի ծառայության՝ MIT-ի հերթական գործակալին, որոնք վխտում են Բուլղարիայում։ 
Պաշտոնապես Բուլղարիայի բնակչության ընդամենը 8, 88% են կազմում թուրքերը։ Սակայն քաղաքական դաշտում Թուրքիայի կողմից հովանավորվող «Իրավունքների և ազատությունների շարժում» կուսակցությունը բավական ակտիվ է և լիովին սպասարկում է Անկարայի շահերը՝ միևնույն ժամանակ բավական ամրապնդելով երկրի թուրք բնակչության դիրքերը։ Եթե 1991-94 թթ-ի 36-րդ գումարման Բուլղարիայի Ազգային ժողովի ընտրությունների ժամանկ ԻԱՇ-ը ստացել էր ընտրողների ձայների 10 %, ապա վերջին՝ 41-րդ գումարման ԱԺ-ի ընտրություններում ԻԱՇ-ը ստացել է ձայների 15, 83 % և օրենսդիր մարմնում ունի 38 պատգամավոր։ Կուսակցության նախկին առաջնորդներ Ահմեդ Դողանը և Լյութֆի Մեստանը բացարձակ չեն թաքցնում իրենց թուրքամետ կողմնորոշումը։ Ինչպես նաև այն, որ կուսակցությունը սպասարկում է Անկարային։ Պատահական չէ, որ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին Սիրիայի օդում թուրքերի կողմից խփված ռուսական ռազմական ինքնաթիռի պատահարից հետո այս կուսակցության առաջնորդ Լյութֆի Մեստանը պաշտպանեց Թուրքիային։


Հ.Գ.Հաշվի առնելով այն, թե ինչ պատճառաբանություններով են վռնդել թուրք դիվանագետին Բուլղարիայից, կարելի է ենթադրել, որ Էմիրօղլուն մահմեդականության քարոզով է զբաղվել հարևան երկրում, ինչպես նաև ուղղորդել է, սակայն բուլղարացիներն այն «ճնշում գործադրել են» անվանել, թրքամետ ԻԱՇ-ին։ 
Թուրքիայի բացահայտ միջամտությունը հարևան երկրների ներքին, ինչպես նաև արտաքին գործերին լիովին համապատասխանում են Էրդողանի վարչակազմի կողմից որդեգրված նեոօսմանիզմի և պանթուրքիզմի քաղաքականությանը։ Բուլղարիան քոչվոր թուրքերի հերթական զոհն է, քանի որ «բախտ է ունեցել» լինել Օսմանյան կայսրության մեջ։

 Գագիկ Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին