▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք Փերինչեքի նկատմամբ եվրոպական դատարանում սկսված դատալսումը լուրջ դիվանագիտական արժեք ունի մեզ համար

Հայոց ցեղասպանությունը մերժելու առումով թուրք Փերինչեքի նկատմամբ եվրոպական դատարանում սկսված դատալսումը լուրջ դիվանագիտական արժեք ունի մեզ համար: Կարծես թե դա գիտակցվել է նաև Հայաստանի վարչակազմի կողմից, սակայն այդ դատարանում որպես ՀՀ ներկայացուցիչ գլխավոր դատախազին պահելը թե որքանով է համապատասխանում գործընթացի կարևորման գիտակցմանը, դժվարանում եմ պատասխանել: Գ.Կոստանյանը մի քանի տարի «արհեստավարժություն» է ձեռք բերել ներքաղաքական և ներհամակարգային ինտրիգներում, և չեմ կարծում, թե կարող է բավարարել այն պահանջներին, որ ներկայացվելու են այդ դատական գործընթացում: Չէի ցանկանա, որ մենք պարտվենք զուտ սուբյեկտիվ պատճառներով:
Վախթանգ Սիրադեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին