▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 13.05.2025 lang.iso lang.iso lang.iso

Թուրքերը կատաղում էին նախանձից, որ մենք Վազգեն Առաջինի պես հոգևոր առաջնորդ ունենք

Երբ ես ծառայում էի խորհրդային բանակում, ինձ հետ մի քանի ադրբեջանցի էին ծառայում: Սրանք մի խորհրդային ամսագրում, կարծեմ, «Գիտություն և կրոն», լայնածավալ մի հոդված էին հայտնաբերել, կրոնի և մարդու փոխհարաբերության մասին, որի հեղինակը Լևոն Կարապետ Պալճյանն էր, այսինքն շնորհաշատ Վազգեն Առաջինը, մեր կաթողիկոսը:Դե ես եկեղեցուց հեռու մարդ էի, այն էլ խորհրդային բանակում, բայց ո՞վ չգիտեր Վազգեն Առաջինին: Ուրեմն էս թուրքերը ո՞նց էին կատաղում նախանձից, որ մենք այդպիսի հոգևոր հովիվ ու առաջնորդ ունենք: Դա 1987-88 թվականներն էին, իսկ ես ծառայում էի Սումգայիթի մոտակայքում: Մի խոսքով, ես ինձ բարեպաշտ քրիստոնյաի տեղ դրած, էս թուրքերից մեկին, (Ռզա Զադե) արդեն հասցրել էի ինֆարկտի, նախանձի հողի վրա, բայց սրան ինձանից առանձնացրեցին, տարան ուրիշ վաշտ, հայ էքստրեմիստից հեռու:
Մեկ ուրիշ անգամ, ծանոթ էի մի հետաքրքիր տիկնոջ հետ, Ուկրաինայում վիցե նահանգապետ` Մարգարիտա Վիտալևնա Ռոբերտս, և նա ինձ պատմեց, որ 80-ականների սկզբին երկու ընկեսուհիներ, գնացել են Հայաստան, հղիանալու: Ասացի, որ չհասկացա, ինչպե՞ս թե... Բացատրեց, որ պրոբլեմներ ունեին, իսկ իրենց ասել էին, որ եթե հասնեն Էջմիածին և տեսնեն Վազգեն Առաջինին, ապա կբուժվեն: Ահա այսպիսի բաներ:

Դավիթ Վանյանի գրառումը

Ֆեյսբուք

Երբ ես ծառայում էի խորհրդային բանակում, ինձ հետ մի քանի ադրբեջանցի էին ծառայում: Սրանք մի խորհրդային ամսագրում, կարծեմ, <Գիտություն և կրոն>, լայնածավալ մի հոդված էին հայտնաբերել, կրոնի և մարդու փոխհարաբերության մասին, որի հեղինակը Լևոն Կարապետ Պալճյանն էր, այսինքն շնորհաշատ Վազգեն Առաջինը, մեր կաթողիկոսը:
Դե ես եկեղեցուց հեռու մարդ էի, այն էլ խորհրդային բանակում, բայց ո՞վ չգիտեր Վազգեն Առաջինին: Ուրեմն էս թուրքերը ո՞նց էին կատաղում նախանձից, որ մենք այդպիսի հոգևոր հովիվ ու առաջնորդ ունենք: Դա 1987-88 թվականներն էին, իսկ ես ծառայում էի Սումգայիթի մոտակայքում: Մի խոսքով, ես ինձ բարեպաշտ քրիստոնյաի տեղ դրած, էս թուրքերից մեկին, (Ռզա Զադե) արդեն հասցրել էի ինֆարկտի, նախանձի հողի վրա, բայց սրան ինձանից առանձնացրեցին, տարան ուրիշ վաշտ, հայ էքստրեմիստից հեռու:
Մեկ ուրիշ անգամ, ծանոթ էի մի հետաքրքիր տիկնոջ հետ, Ուկրաինայում վիցե նահանգապետ` Մարգարիտա Վիտալևնա Ռոբերտս, և նա ինձ պատմեց, որ 80-ականների սկզբին երկու ընկեսուհիներ, գնացել են Հայաստան, հղիանալու: Ասացի, որ չհասկացա, ինչպե՞ս թե... Բացատրեց, որ պրոբլեմներ ունեին, իսկ իրենց ասել էին, որ եթե հասնեն Էջմիածին և տեսնեն Վազգեն Առաջինին, ապա կբուժվեն: Ահա այսպիսի բաներ:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին