▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան լկտիացել է, յուրահատուկ ցինիզմ է դրսևորում

Թուրքիան լկտիացել է, յուրահատուկ ցինիզմ է դրսևորում։ Հատկապես ՀՀ նախագահին ապրիլի 24-ին հրավեր ուղարկելը մարդկային բարոյականության շրջանակներում չի տեղավորում։

Սրանք հոգևարքի դրսևորման նշաններ են։ Իրական ուժեղ, հզոր երկիրը իրեն այսպես չէր դրսևորի, այլ առնվազն լռությամբ կտաներ այս տարվա իրադարձությունները, որոնք պայմանավորված են եղեռնի հարյուրամյակով։ Հազարավոր հայեր մեկ հրամանի են սպասում, որպեսզի զսպեն այս հրեշին, արդեն ընդունված կարգով, աշխարհի տարբեր մասերում խոչընդոտելով սրանց նորմալ գործունեությունը։ Բայց դրա կարիքը չի լինելու։ Ամերիկացիներն ու հրեաներն են մասնատելու իրենց դաշնակցին, որպեսզի տարածաշրջանի նավթին ու փոխադրման ուղիներին տիրանան։ 


Մենք հիմա մի խնդիր ունենք։ Աշխարհով մեկ այնպես կազմակերպվել, որ հինգ տարի անց պատրաստ լինենք աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններին։

Դեպի Արարատ

Դավիթ Վանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին