▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքն այնքան ուղեղ չունի, որ կարողանա հային հաղթի. վիրավոր զինվոր Նորայր Զախարյան

Blognews.am-ը գրում է.

Oրեր առաջ կայքն այցելել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ հանդիպել և զրուցել է վիրավոր զինվորներից մեկի՝ Նորայր Ղախարյանի հետ: Նա ծառայել է Մարտակերտի դիվիզիայում, վիրավորվել Թալիշում:

Երբ պատրաստվում էի հարցերս տալ, պատմեց որ շատ ուրախ հիվանդասենյակ է, միշտ ակտիվություն կա սենյակում, տղերքն էլ շատ լավն են. « Բոլորի հետ այստեղ եմ ծանոթացել, Դավիթն էլ իմ պես Թալիշում է ծառայել, նույն տեղն ենք վիրավորվել, բայց տարբեր զորամասներում ենք եղել»:

Զինծառայողը վիրավորվել է ապրիլի 20-ին, երբ գնացել էին ականապատում իրականացնելու. «Կրակոցներ լսեցինք, դաշտի միջով արագ գնացի և չնկատեցի ականը: Կանգնեցի ականի վրա և կորցի ոտքիս մի մասը, բայց դա կապ չունի. ես ֆիզիկապես և հոգեպես տղերքի հետ եմ: Եթե սենց պետք է լիներ, թող մի քիչ ուշ լիներ, որ տղերքի հետ լինեի միչև վերջ»:

Նորայրը պատմում է, որ ամեն օր էլ խոսում է ծառայակից ընկերների հետ, բոլորից էլ լուր ունի և տեղյակ է: Ասում է՝ հենց ոտքի կանգնեց գնալու է ծառայության և պարտադիր տեսնելու է տղերքին. «Մենք այնպիսի օրեր ենք տեսել, որ ոչ մեկին չեմ ցանկանա տեսնել: Երբ խոսում եմ նրանց հետ, պատերազմից բան չեմ հարցնում, կարող է պատահի լսեն: Միայն հարցնում եմ, թե ոնց են և մի բան էլ կասեմ՝ իմ ընկերները «շանը» լավ դաս են տվել»:

19-ամյա զինծառայողն ասում է, որ թշնամուց պետք չէ վախենալ. «Ասում են՝ քառօրյա պատերազմ է, բայց ես կասեի որ ապրիլյան պատերազմ է, որը միանշանակ հաղթեցինք: Մոնթեն, Վազգենը, Կոմանդոսը ինձ համար հերոսներ են, ես հպարտանում եմ նրանց մարտական ուղղով: Կոմանդոսի կյանքն այնպես է ոգևորում, որ ուզում եմ այս վիճակում էլ գնամ սահման: Նա իր աղջկա հարսանիքը թողած գնացել է Շուշին ազատագրելու և եթե մայիսի իննին կռիվ լինի, իմացեք հաղթելու ենք: Թուրքն այնքան ուղեղ չունի, որ կարողանա հային հաղթի»:

Քառօրյա պատերազմը Նորայրի կյանքում շատ բան փոխեց: «Կան մարդիկ, ովքեր ասում են, թե բանակը պետք չէ, բայց պետք է գնանք և պաշտպանենք մեր երկիրը: Երբ կողքիդ տեսնում ես նահատակված, կամ վիրավոր զինվորին քո մեջ ուժ է արթնանում, ուզում ես լուծել քո ընկած ընկերոջ վրեժը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին