galatv.am-ը գրում է. Բերձորի իրադարձությունների ֆոնին թվում է Գյումրու ողբերգական աղմկահարույց սպանության պատմությունն ու դրա արձագանքը փոքր-ինչ ստվերվեց, սակայն իրավապաշտպան Արթուր Սաքունցը մի շատ ուշագրավ ու արժեքավոր վարկած է առաջ քաշում:
Բոլորին հետաքրքրում է մեկ հանգամանք, թե ինչպես է «Կալաշնիկովից» 28 փամփուշտ արձակվել Ավետիսյանների բնակարանում, երբ հարեւաններից ոչ ոք, անգամ նրանց հետ նույն հասցեում ապրող Կարինե Ավետիսյանը ոչ մի կրակոց չեն լսել:
Իրավապաշտպանն ասում է. «Հարեւանները կրակոցի ձայներ չեն լսել, իսկ չէին կարող չլսել, որովհետեւ «Կալաշնիկով» ավտոմատից արձակված առնվազն 27-28 կրակոցների ձայնը փակ տարածությունում կրակելու դեպքում կլսվեր ընդհուպ մինչեւ 100 մ շառավղով: Երբ որ չեն լսել, դա հակասում է «Կալաշնիկով»-ով կրակելու վարկածին: Հիմնավոր կասկած ունեմ, որ կարող են այդ գնդակներն արձակված լինել խլացուցիչ զենքից: Որովհետեւ խլացուցիչ զենքի գործադրման պարագայում կրակոցները չէին լսվի, եւ ավելին, դրանք հնարավոր է ընկալվեր որպես ցնցումներ»:
Սաքունցի խոսքերով՝ խլացուցիչ զենք կրելու եւ գործադրելու իրավունք Պերմյակովի նման շարքային զինծառայողը, առավել եւս նորակոչիկը չի կարող ունենալ:
«Նման զենք ունեն միայն հակահետախուզության կամ հատուկ ստորաբաժանման զինծառայողները: Պերմյակովը չէր կարող նման զենք կրել, որովհետեւ զինվորական հերթապահության ժամանակ ինքը չէր կարող ունենալ այդ զենքը: Պոստին կանգնած զինծառայողին ընդհանրապես խլացուցիչով զենք չեն տալիս: Այդ պարագայում անխուսափելի է դառնում այն եզրահանգումը, որ հանցագործությունը կատարվել է հատուկ պատրաստվածություն ունեցող անձի կամ անձանց կողմից, որոնց մասին առնվազն Պերմյակովը պետք է տեղյակ լինի»,-կարծում է իրավապաշտպանը:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում