▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախենում ենք` ուրախությունից սիրտը կանգնի. Սողոմոն Քոչարյանի հարազատներ

Yerkir.am-ը գրում է.

Արդեն հայտնել ենք, որ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը սենսացիոն որոշում է կայացրել, որը ցմահ ազատազրկվածների գործերով աննախադեպ էր: Համաձայն այդ որոշման՝  իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանը հիվանդության հիմքով վաղաժամ ազատ  է արձակվել:
Որոշման հրապարակումից հետո դատարանի դահլիճում ներկա` Սողոմոնի հարազատներն ու ծանոթները արտասվելով հայտարարեցին, որ որոշումն ուշացած է:
«Վախենում ենք հայտնենք նրան՝ ուրախությունից սիրտը կանգնի»,- մեզ հետ զրույցում ասաց հարազատտներից մեկը:
Նշենք, որ դատարանից հարազատները շտապեցին հիվանդանոց՝  21 տարի անազատության մեջ գտնվող Քոչարյանին հայտնելու այդքան սպասված լուրը:
Լրագրողների հետ ճեպազրույցում Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը հայտնեց, որ այս որոշումը նախադեպ կդառնա, որպեսզի կոտրվի տարիներով ամրացած կարծրատիպը, և վաղաժամկետ ազատման օրենքը կիրառվի այլ դատապարտյալների նկատմամբ: 
Ի դեպ, Սողոմոն Քոչարյանի գործի լուսաբանման և նրա՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդիրը բարձրաձայնելու հարցում մեծ է լրագրող Զարուհի Մեջլումյանի դերը: 

 Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին