2011 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման արդյունքում փլուզված առևտրի կենտրոններից մեկը վերաբացվել է: Այն ունի 541մ բարձրություն:
Նյու-Յորքում պայթեցվեցին 11 թիվը հիշեցնող երկվորյակ-աշտարակները: Արդյունքում զոհվեց շուրջ 2974 մարդ, ևս 24-ը համարվեցին անհայտ կորածներ: Սակայն բացի մարդկային զոհերից, այս ահաբեկչությունն իր հետևից թողեց նաև բազմաթիվ տնտեսական խնդիրներ:
Նյու Յորքի փլուզված երկնաքերներում էին գտնվում համաշխարհային շուկայի այնպիսի տիտանների գլխավոր գրասենյակները, ինչպիսիք են Merrill Lynch և Solomon Brothers-ը, Chase, Manhattan Bank-ը, Bank of America և Bank of New York-ը: