Վրաստանում քաղաքական դաշտը հետաքրքիր առանձնահատկություններ ունի՝ իշխանությունը ղեկավարվու է որևէ ֆորմալ պաշտոն չզբաղեցնող և կառավարության որոշումների համար որևէ պատասխանատվությու չկրող Բիձինա Իվանիշվիլու կողմից, ընդդիմությունը ղեկավարվում է երկրից փախած և հետախուզման մեջ գտնվող նախկին նախագահ Սահակաշվիլու կողմից: Երկրի ղեկավարումը ի պաշտոնե ստանձնել է 32 ամյա Իրակլի Ղարիվաշվիլինի, որին համոզել են, որ վերջինս այդ դիրքին է հասել բացառապես սեփական քաղաքական արժանիքների պատճառով,վերջինս աչքի է ընկնում ծայրահեղ սնափառությամբ ու անխոհեմությամբ, երկրի նախագահի պաշտոնը ևս զբաղեցնում է նախկինում ոչնչով աչքի չընկած, ըստ ծանոթների հարբեցողության հետ սեր ունեցող և երբեմն անպատասխանատու արարքներով աչքի ընկնող Գեորգի Մագրելաշվիլու կողմից:
Այժմ սեփական ամբիցիաների պատճառով վարչապետն ու նախագահը կոնֆլիկտային հարաբերությունների մեջ են, ու հաշվի առնելով ներկայիս քաղաքական զարգացումները շուտով այս կառավարությունը կդադարի գոյություն ունենալ:
Բիձինա Իվանիշվիլին կարող էր դառնար Վրաստանի ամենահեղինակավոր մարդը կաթողիկոսից հետո եթե Սահակաշվիլիին իշխանությունից հեռացնելուց հետո հասկանալով երկրի ղեկավար լինելու ողջ պատասխանատվությունը, ազատվեր այդ բեռից երկրի իշխանությունը հանձնելով ոչ թե իր խամաճիկներին ու իրականում չկայացած քաղաքական գործիչներին, այլ իրապես փորձառու, սեփական հեղինակությունն ունեցող ու երկրի կառավարումը առանց Իվանիշվիլու գլուխ բերելու ընդունակ որևէ անհատականության կողմից օրինակ Ալասանիայի, որը լուրջ հեղինակություն և փորձ ունի:
Փոխարենը Իվանիշվիլին Ալասանիայի նման հեղինակություններին երկրորդ պլան մղեց երկրի առանցքային պաշտոնում նշանակեց իր խամաճիկներին և փառահեղ հաղթանակից երկու տարի անց կանգնած է խայտառակ տապալման իրական սպառնալիքի առաջ!!!!
Վրաստանում տեղի կունենա խաղաղ իշխանափոխություն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet