▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղազարյան Պետրոսն այսօր երեք բառ է գրել, «երեքում» էլ ուղղագրական սխալներ է թույլ տվել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ԲՀԿ-իկներն, իսկապես անտանելի են դառնում:
Ղազարյան Պետրոսն այսօր երեք բառ է գրել, «երեքում»  էլ ուղղագրական սխալներ է թույլ տվել:

Ուղղագրական` ոչ սրբագրական, ինչպես բոլորս, ես էլ ձեզ հետ: Ես գազետչիկ-արտադրող եմ, դրա համար տառերը երբեմն կուլ եմ տալիս, հետո ինքս ինձ ուղղում: Պետրոսը ոչ միայն ուղղագրականներ է թույլ տվել, այլեւ բարեխղճություն չի ունցել` ուղղել իր սխալները...
Չնայած` աչքիս ԲՀԿ-ում սաղ պետք է... հասկացաք:

Ահավասիկ` Պետրոսի քերթվածքը . 
«Էսօր մեր պաշտոնիաները հպարտաությամբ ասում են, որ բանակն ամենակայացած ինստիտուտն է:Եթե անկեղծ լինենք ՝միակ կայացածն է:
Բայց ինցչ ուրախանալու բան կա դրա մեջ: Է՞ն, որ մնացած ինստիտուտները փդած և ոչ կենսունակ են»:

Հ.Գ.  «Պաշտնիա»  չէ` պաշտոնյա է:  «Փդած»  չէ` փտած է:
Բարով վայելեք:

Կարմեն Դավթյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին