▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ահաբեկչություն Դամասկոսում. զոհվել է 76 մարդ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել։ Երկրի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ զոհերի թիվը հասել է 76-ի, վիրավոր է 110 մարդ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել սիրիական մայրաքաղաքի շիական թաղամաս համարվող Սեյիդ Զեյնաբում։ Պայթուցիկներից մեկը, որը տեղադրված է եղել ավտոմեքենայում ահաբեկիչները պայթեցրել են հեռակառավարմամբ: Դրանից բացի, մահապարտ ահաբեկիչներից մեկն իրեն պայթեցրել է երթուղային ավտոբուսում։  

Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին