▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարուհին արդար չէ, ճիշտ չէ... Ստյոպա Սաֆարյան

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարդացի Երևանի ավագանու նիստում Մարինա Խաչատրյանի ելույթը, որտեղ կներեք... իսկապես բարոյականության սահմանների սահմանազանցում կա մասնավորապես Անահիտ Բախշյանի հանդեպ: Ու որքան էլ Ելք-ից ԵԾ-ին կոշտ հակադարձել էր Վազգեն Սարգսյանի սանիկը՝ Անի անունով, զարմանալի էր, որ Մարինան հակադարձելիս բոլոր ալիքները խառնեց ու թույատրված սահման անցավ նաև Բախշյանի նկատմամբ՝ հայտարարելով, թե «Այսօր մեր քաղաքի կառավարումը զավթել են մարդիկ, որոնցից մեկի հայրը նշածս գործողության հեղինակն է եղել, երկրորդի ամուսինը սպանվել է, երրորդի քավորն է սպանվել, այսօր այդ մարդիկ համագործակցում են այս հանցավոր իշխանությունների հետ, նրա մի մասն են կազմում և ծառայում են դրան: Մի՞թե այդ մարդիկ այդ ամենից հետո պետք է գնային և մեդալ վերցնեին, և ոչ թե՝ թքեին Սերժ Սարգսյանի ճակատին և ասեին՝ դու սպանեցիր իմ ամուսնուն»:

Ես Անահիտ Բախշյանին ճանաչում եմ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո ու ոչ միայն տեղյակ եմ, թե ինչեր նա փորձեց անել այդ հանցագործության բացահայտման համար ու պարտակման դեմ, այլ նաև մարդկայնորեն գիտեմ նրա ու իր զավակների չսպիացող վերքն ու վիշտը: Ու կանգնել, լեզվի տակ ոսկոր չունենալ, անուղղակի մեղադրել, թե Անահիտ Բախշյանը ուրացել է իր ամուսնու արյունը, կներեք, այլ անվանում ունի, որը չեմ ուզում գրել....

Մարինա ջան, տգեղ էր, սարսափելի տգեղ էր ու իմ ընկեր Զարուհին չպետք է թողներ, որ այդպիսի ելույթ ունենայիք, որովհետև ակնհայտորեն դուք հետ99յան ոչ մի բանից տեղյակ չեք, քրեական գործի նյութերին ու վարկածներին, թե այն ժամանակվա որ պաշտոնյայի նկատմամբ ինչ ապացույցներ կան կամ կարող են լինել ու ըստ այդմ՝ ում կարող էր Անահիտ Բախշյանը մեղավոր համարել հոկտեմբերի 27-ի կազմակերպելու ու իր ամուսնուն սպանելու մեջ: Մի խոսքով, սարսափելի տգեղ էր... Տա՛ Աստված, ոչ մի մարդ ու կին չզգա Անահիտի ցավը, բայց թող նաև այդ ցավը բարեբախտաբար չտեսածները դասեր չտան, թե ինչպես պետք է Անահիտը պահի իրեն իր ամուսնու հիշատակը հարգելու առումով...

Իսկ պատվոգրի մասով արդեն պարզաբանել եմ որպես ականատես՝ Անահիտը չի որոշել, կամ էլ Սերժ Սարգսյանը չի որոշել, թե ով պետք է պառլամենտական լավ աշխատանքի պարգև ստանար: Դա մենք կուսակցությունով ենք որոշել ու Անահիտն էլ, Զարուհին էլ, Լարիսան էլ, Արմենն էլ, Րաֆֆին ու Վարդանն արժանի էին գնահատանքի:

Հ.Գ. Ավագանու հայտնի նիստում Մարինայի հանդեպ կիրառված բռնության կապակցությամբ տարբեր քննարկումներում չեմ վարանել պաշտպանել նրա իրավունքը, այն է՝ սեփական պատկերացումներով կառուցելու ավագանու անդամի իր գործությունեությունը, բողոքը և այլն, և ոչ մեկ իրավունք չուներ նրա նկատմամբ բռնություն կիրառել, և ընդհանրապես սահմանափակեր ավագանու անդամի գործունեությունը: Այնպես որ, կանխակալության մեջ մեղադրելու տեղ չկա»:

Մեկ այլ հրապարակման մեջ Ստյոպա Սաֆարյանը գրել է. 

«Ցավում եմ իմ երկու նախկին գործընկերների միջև այժմ կատարվողով ու ցավով պետք է նշեմ, որ Զարւհին արդար չէ, ճիշտ չէ, ու ողջ պատմությունը չի ներկայացնում, ավելին հնչեցված մեղադրանքներում կան սխալներ: Պատմությունը հետևյալն է. 2011թ. սեպտեբերի 21-ին Ազգային ժողովի շենքի առջև պետք է տեղի ունենար Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի հոբելյանական տոնակատարությունը, և ԱԺ նախագահությունն ու Նախագահի նստավայրը որոշում էին կայացրել պատվոգրեր հանձնել Խորհրդարանի ամենակտիվ պատգամավորներին:

Ըստ այդմ՝ բոլոր խմբակցությունները, այդ թվում Ժառանգություն խմբակցություն ստացել էին գրություններ՝ նոմինացնելու թեկնածու: Իմ բոլոր գործընկերները արժանի են եղել այդ առաջադրմանը, քանի որ, գաղտնիք չէ, Ժառանգության պատգամավորներից ավելի կամ հավասար ակտիվ շատ քիչ պատգամավորներ են եղել նախկին խորհրդարանում: Բայց քանի որ մեր կազմում իր ցուցանիշներով /նամակներ քաղաքացիներից, հետադարձ կապ քաղաքացիների հետ, նամակագրություններ պաշտոնական մարմիններին, օրենսդական նախաձեռություններ ու հատկապես դրանցից ընդունվածների թիվը/ Անահիտ Բախշյանը եղել է ամենաառաջատարը, բնականաբար նեկայացրել ենք նրա թեկնածությունը:

Պատվոգիրը հանձնվել է ԱԺ բակում, այդ մեծ միջոցառման ներկա մեր ժողովրդի ու մեր բոլորիս ներկայությամբ ու բոլորիս ծափահարությունների տակ, քանի որ խմբակցութունում բոլորս ուրախ ենք եղել մեր գործընկերոջ աշխատանքի գնահատման համար: Ի դեպ, հարցը քննարկվել է նաև կուսակցությունում, կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես միանշանակ կողմ է եղել, գտել է, որ մենք պետք է թեկնածու առաջադրենք, նոր որից հետո է որոշվել Անահիտի անունը:

Այնպես որ, Անահիտի աշխատանքը գնահատել ենք մենք, Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը այդ թեկնածության որոշման հետ կապ չունեն, դա մենք ենք որոշել բոլորս միասին, այդ թվում Զարուհին ներառյալ, ու ցավ եմ ապրում, որ Զարուհու կողմից նման մեղադրանք է ներկայացվում, երբ նախկինում մենք բոլորս միասին ենք որոշել, որ մեզանից մեկնումեկը պետք է նոմինացվի, ու որոշել ենք, որ դա Անահիտն է: Այժմ արդար չէ, սա ներկայացնել չգիտեմ ինչ լույսի ներքո, այն էլ Ռոբերտ Քոչարյան ու չգիտեմ ինչ խառնելով»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին