▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքն իմ աշխատողներն են ջնջել, որոնց ազատել եմ աշխատանքից. Գոռ Վարդանյան

 

Այսօր՝ ապրիլի 27-ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում Գոռ Վարդանյանն անդրադարձել է օրերս համացանցում հայտնված այն տեսանյութին, որտեղ ինքը Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը փողոցում շնորհավորում է ժողովրդին:

«Ես շնորհակալություն եմ հայտնել Սերժ Սարգսյանին, որովհետև այս ամբոխը որ կար և այս երիտասարդական շարժումը բավական շատ էին, և կարևոր որոշում ընդունեց Սերժ Սարգսյանը, դրա համար ուրախացա»,- նշել է Գոռ Վարդանյանը:

Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ֆեյսբուքյան իր էջից հեռացրել Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական գրառումը, երբ վերջինս ընտրվել էր վարչապետ, Գոռ Վարդանյանը պատասխանել է.

«Իմ ֆեյսբուքյան էջերը միշտ վարել են աշխատողները, ես տեղյակ չեմ եղել, որ ջնջել են, որի պատճառով բոլորն ազատվել են աշխատանքից»:

Նկատառմանը, թե Տարոն Մարգարյանը արդյո՞ք չի բարկացել, որ իր խորհրդականը դուրս է եկել փողոց ու կիսել իր ուրախությունը Սերժ Սարգսյանի հրաժարականի առիթով, Գոռ Վարդանյանն ասել է.

«Ես դուրս եմ եկել փողոց և կիսել եմ իմ ուրախությունը: Շնորհավորել եմ իրենց, որովհետև մեր ժողովուրդն է, մեր երեխաներն են, մեր քույրիկներն են ու եղբայրները, մեր հասարակությունը: Ի՞նչ վատ բան կա այդտեղ»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին