NewsBook-ը գրում է, որ կայքին հասած տեղեկություններով երեկ և այսօր իրավապ մարմինները սկսել են խուզարկություններ անցկացնել հանցավոր աշխարհում քիլլերի համարում ունեցող Արտյոմ Կանևսկոյին պատկանող տարածքներում և նրա թիկնազորի անդամների տներում: Սկզբի համար նշենք, որ Արտյոմ Կանևոսկոն Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մշտապես հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա անվան հետ կապված սպանությունների կասկածանքներով իրավապահները լուրջ ու փաստարկված քննություններ իրականացրել են, սակայն մեկ զանգով այդ ամենը կարճվել է, և քիլլերը հայտնվել է ազատության մեջ՝ հերթական սպանության պատվերի նոր մտահաղացումներով: Կանևսկոյին մշտապես աջակցող Սերժ Սարգսյանն այս տարիներին անսահմանափակ իշխանությամբ է օժտել բազմաթիվ հանցագործությունների մեջ կասկածվող այս մարդուն: Հենց այս պատճառով էլ Կանևսկոյի բոլոր գործերը օպերատիվորեն ջրվել են ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անմիջական մասնակցությամբ: Միայն վերջին երկու-երեք տարիների կտրվածքով Արտյոմ Կանևսկոյի անունը շրջանառվել է հանրապետությունում կատարված բոլոր աղմկահարույց սպանությունների համատեքստում: Կսկսենք վերջինից ու ամենաթարմից:
Պատվիրատուն Կանևոսկոն է՝ մեկ
Այս տարվա մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություն համարվող Արթուր Աստարյանի՝ «Դոն Պիպոյի» և քրեական այլ հեղինակությունների դեմ նախապատրաստվող սպանության փորձի գործն ուղարկվել է դատարան: Այս գործով մեղադրանքներ են առաջադրվել Զոհրաբ Ղումաշյանին, Արտակ Այվազյանին, Վազգեն Ղազախեցյանի և Արկադի Քոչինյանին: Չարագործները նախնական համաձայնությամբ փորձելու էին կյանքից զրկել երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո), Գեւորգ Մելիքյանին (Օշականցի Գևորիկ) և Անդրանիկ Սողոյանին (Զապ):
Օրերս ԱԱԾ խուզարկություն իրականացրեց Դոն Պիպոյի առանձնատանը, որտեղից առգրավվեց նաև այն հեռախոսը, որտեղ պահպանվում էին Դոն Պիպոյի ձայնագրությունները՝ իրեն սպանել ցանկացող քիլլերների մասնակցությամբ: Տեսանյութը հրապարակվեց, որտեղ քիլլերներից մեկը բաց տեքստով հայտարարում է, թե Պիպոյի սպանության համար Արտյոմն ասել էր, որ 10 հազար դոլար կստանան: Ի դեպ՝ մինչ այս իրեղեն ապացույց էլ հանրապետության համապատասխան շրջանակներում կասկածից դուրս էր, որ մահափորձի պատվիրատուն Արտյոմ Կանևսկոն է:
Ուշագրավ ևս մեկ դիտարկում. ԱԱԾ-ում պահվող քիլլերները մանրամասն նկարագրել են, թե ում ինչպես պետք է սպանեին՝ օրենքով հող Օշականցի Գևորիկին Օշականի ճանապարհին՝ ավտոմեքենայի առջևը կտրելով, իսկ Անդրանիկ Սողոյանին՝ Զապին, շքամուտքի դիմաց՝ ներս մտնելուց կամ դուրս գալուց: Ավտոմեքենայի վրա կրակելու տարբերակը հաշվարկված էր, չէր ստացվի, քանի որ Զապը շրջում էր զրահապատ մեքենայով:
Պատվիրատուն Կանևսկոն է՝ երկու
Ընդամենն երկու տարի առաջ՝ 2016 թ. հուլիսի 8-ին Հայաստանում կանխվեց հերթական մասշտաբային հանցագործությունը: Այդ օրը զինված քիլլերների մի ամբողջ ջոկատ էր վնասազերծվել: Վնասազերծումը դարձյալ չէր արվել իրավապահ մարմինների ջանքերով: Դարձյալ Կանևոսկոյի գործոնով պայմանավորված: Քիլլերներին՝ զինված և դիմակավորված, հայտնաբերել և վնասազերծել էին առանձին հեղինակությունների թիկնազորերիի ջանքերով: Դեպքերը ծավալվել են Էրեբունի համայնքում, ավելի որոշակի՝ «Արգիշտի» ռեստորանի հարակից տարածքում:
Այդ օրը երկրի մի շարք կարկառուն դեմքեր, օրենքով գողեր և այլ հայտնի ֆիգուրներ, այդ թվում՝ այն ժամանակ դեռևս ԱԺ պատգամավորներ Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաև Ռուբեն Հայրապետյանը, մասնակցել էին Արամ Վարդանյանի Վստրեչի Ապերի հոր քառասունքին: Հոգեհացի արարողությունն իրականացվել էր «Արգիշտի» ռեստորանային համալիրում: Հենց այնտեղ էլ հայտնի էր դարձել, որ ռեստորանի հարևանությամբ դարանակալվել են քիլլերների ջոկատները: Չարագործները չէին հասցրել գործի անցնել, երբ հոգեհացի մասնակիցներից մեկի թիկնազորի ներկայացուցիչներին կասկածելի էին թվացել այն ավտոմեքենաները, որոնց մեջ տեղավորված էին եղել քիլլերների 7-8 հոգանոց խումբը: Հանցագործություն մտահաղացման ռեժիսիորը սպանության վայրի ու ժամի մասով անցել էր բոլոր սրբությունների վրայով։ Հանցավոր աշխարհում և, առհասարակ բոլոր հարթություններում, ընդունված խաղի կանոններով մեծ վերապահումով են ընկալվում այն «գործողությունները», որոնց իրականացման համար ընտրվում են այնպիսի մասսայական միջոցառումներ, ինչպիսիք են թաղումները, դրան հաջորդող արարողակարգերը։ Այս առումով պատվիրատուի վիճակն էլ ավելի էր ծանրացել: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ շատ են եղել քիլլերների մասնակցությամբ միջադեպեր, ավելի որոշակի` պատվիրված սպանություններ, բայց դրանց իրականացման համար չեն ընտրվել այնպիսի վայրեր, որոնք հանրային նշանակություն ունեն եւ որտեղ տվյալ պահին կարող են լինել ոչ միայն պոտենցիալ զոհը կամ զոհերը, այլև հարյուրավոր այլ մարդիկ` կանայք, երեխաներ։
Շուտով հայտնի դարձավ, որ այս ամենի հետևում կանգնած է Արտյոմ Կանևսկոն։ Վերջինս համապատասխան շրջանակներում առիթ էր ունեցել հայտարարելու, թե ում էին պատրաստվում սպանել՝ Քյավառցի Ռաֆոյին:
Քյավառցի Ռաֆոն ու Սերժ Սարգսյանին վճարված մի քանի միլիոն դոլարը
Իմիջայլոց ծագումով Գեղարքունիքի մարզից Քյավառցի Ռաֆոյին մի քանի անգամ փորձել են ուղարկել այն աշխարհ: Մինչ Կանևոսկոյի՝ գործում ընդգրկվելը, Ռաֆոյին այն աշխարհ ուղարկելու պատվեր տրվել էր եվրոպական երկրնեիկց մեկից՝ Իսպանիայից: ՀՀ ոստիկանությունը ամիսներ շարունակ քննեց այս գործը, հիմնավորված կասկածանքներով կալանավորվեցին մի քանի անձինք, որոնք խոստովանել էի, որ մահափորձ են ծրագրած եղել: Կալանավայրում այս մարդիկ բավական քիչ ժամանակ անցկացրին, գործն էլ ծածկադնբոցի արվեց ու վերջիններս հայտնվեցին ազատության մեջ: Գործարքն արժեցել էր մի քանի միլիոն ԱՄՆ դոլար: Գործարքի բոլոր մանրամասներին տիրապետել էր Սերժ Սարգսյանը: Կարծում ենք այսօր արդեն քննչական մարմինները կարող են ծանոթանալ արխիվներում պահվող այսօրինակ բազմաթիվ գործերի:
Պատվիրատուն Կանևսկոն է՝ երեք
2015 թ. հուլիսի աղմկոտ հանցագործություններից մեկն էլ Երևանի Մալաթիա-Սեμաստիա վարչական շրջանի Օհանովի փողոցում գտնվող μնակարանում ռուսաստանաμնակ 46-ամյա գործարար Համլետ Ասատրյանի՝ Ազովի Համոյի սպանությունն էր: Դեպքն իր վրա ուշադրություն հրավիրեց այն առումով, որ մեծահարուստ գործարարի համարում ունեցող Հ. Ասատրյանը, մամուլի հրապարակումների համաձայն, միաժամանակ ուներ բավականին ծանրակշիռ կապեր ոչ միայն ռուսաստանյան և հայաստանյան իշխանական և օլիգարխիկ շրջանակների հետ, այլեւ համարվում էր, որ քրեական աշխարհում ևս «յուրային» է՝ հեղինակություն ունեցող անձնավորություն: Հ. Ասատրյանը ծնունդով Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղից էր: Համլետի ազագականների ներկայացմամբ՝ ՌԴ-ում` մասնավորպես Ռոստով քաղաքում, սպանվածը մեծ հեղինակություն էր վայելում, նրան ճանաչում և հարգում էին Ռուսաստանի գործարար-քաղաքական շրջանակներում: Հաճախ էր Հայաստան գալիս` տարին երկու-երեք անգամ: Վերջին անգամ Հայաստան էր եկել հարսանիքի մասնակցելու, որից հետո պետք է մեկներ Դուբայ: Չհասցրեց՝ սպանվեց: Այս սպանությունը ևս կապվեց Կանևոսկոյի Արտյոմի անվան հետ, բայց դարձյալ առանց իրավական պատասխանատվություն ենթադրող հետևանքների:
Պատվիրատուն Կանևսկոն է՝ չորս
Օրերս՝ մայիսի 27-ին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները,ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Կոմիտասի պողոտայից ոստիկանություն են բերման ենթարկել հետախուզման մեջ գտնվող 43-ամյա Տիգրան Հակոբյանին: Նա հետախուզվում էր ՀՀ Քրեկան օրենսգրքի սպանության փորձի և ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու, իրացնելու, պահելու և փոխանակելու մեղադրանքներով: Հակոբյանը 2013 թ. երկու այլ անձանց հետ կազմակերպել էր մի քաղաքացու սպանություն: Նույն թվականի փետրվարի 25-ին Դոնի Ռստովում իր մոտ եղած հրացանով նա կրակոցներ էր արձակել այդ քաղաքացու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ չէր կարողացել ավարտին հասցնել հանցագործությունն ու դիմել էր փախուստի: ՕրերսՏիգրան Հակոբյանը կալանավորվել է: Ի դեպ՝ վերջինիս քիլլերական շրջանակները կնքել են Պուտին մականվամբ: Տիգրանը՝ նույն ինքը Պուտինը, համարվում է Կանևոսկոյի ամենամոտ մարդկանցից մեկը: Ավելին՝ նշված անձը հենց այն քիլլերական խմբում է ընդգրկված եղել, որը փորձել է սպանել Քյավառցի Ռաֆոյին Վստրեչի Ապերի հոր քառասունքի միջոցառման ժամանակ: Իսկ սպանությունը, ինչպես արդեն վերևում ենք շարադրել, պատվիրված է եղել Կանևսկոյի կողմից: Առհասարակ, Պուտինն առանց Կանևոսկոյի ցուցումի որևէ գործողության չի դիմել, անգամ՝ Դոնի Ռոստովում:
Շարունակելի:
Հ.Գ.
Այս տարիների ընթացքում թերևս մեկ անգամ՝ 2017 թ. սեպտեմբերին Երևանում ԱԱԾ-ն մեծ շոու ծրագրով՝ հատուկ օպերացիայով, բերման ենթարկեց Արտյոմ Հարությունյանին՝ Կանևսկոյին: Շատերը վստահ էին, որ վրա է հասել արդարադատության ժամը, բայց ոչ: Կարճ ժամանակ անց Կանևսկոն ազատության մեջ էր՝ զինված թիկնազորով շտապում էր Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող իր օֆիսը՝ հերթական պատվերը վերցնել-ձևակերպելու:
Լուսանկարում՝ Արտյոմ Կանևսկոյին սպասարկող ավտոմեքենան է:
Հեղինակ՝ Վահե Սարգսյան
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում