▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լռությանս պատճառը մեկն է՝ դեռ ինձ հարմար առաջարկ չեմ ստացել. Արաքսյա Մելիքյան

Դիտեք նաև՝

Երբ ես էլ հետ նայեմ, գուցե ինձ էլ թվա, թե հիասթափված եմ եղել, բայց, անկեղծ, հիմա այդպես չեմ կարծում. Արաքսյա Մելիքյան

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանի հետ, ով հեռուստադիտողին ծանոթ է «Կյանքի կարուսել» եւ այլ նախագծերից:
Արաքսյա, կարծես հեռուստատեսային լռությունը բավականին երկարում է, հետաքրքիրէ՝ ինչո՞վ է պայմանավորված այս դադարը:
- Լռությանս պատճառը մեկն է՝ դեռ ինձ հարմար առաջարկ չեմ ստացել:
Գիտեմ, որ թատրոնի դերասանների համար թատրոնը համարվում է մշտականաշխատատեղի, Ձեր մշտական աշխատատեղիում ի՞նչ նախագծեր կան առաջիկայում:
- Այո, չեք սխալվում, ինձ համար եւս ամենասիրեի աշխատանքը թատրոնի աշխատանքն է, ես ինձ կատարյալ եմ զգում մեր թատրոնի բեմում: Այս պահին մեր թատրոնում վերանորոգման աշխատանքներ են կատարվում, բայց մենք շարունակում ենք ներկայացումներով հանդես գալ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Բացի այդ, մեր խմբով հյուրախաղերով շրջում ենք Հայաստանի շրջաններով: Եւ ամենակարեւորը՝ այս մեկ տարվա ընթացքում պատրաստում ենք միանգամից չորս ներկայացում: Առայժմ երկու հաստատված բեմադրություններում ներգրավված եմ գլխավոր դերերով, կան նաեւ այլ նախագծեր, որոնց մասին դեռ չեմ ուզում լուսաբանել: Մի խոսքով, թատրոնում այս պահին հաճելիորեն զբաղված եմ:
Արաքսյա, Ձեր հարցազրույցներին հետեւելով տպավորություն է ստեղծվում, թեհիասթափված եք, ի՞նչն է դրա պատճառը դարձել:
- Երբ ես էլ հետ նայեմ, գուցե ինձ էլ թվա, թե հիասթափված եմ եղել, բայց, անկեղծ, հիմա այդպես չեմ կարծում: Ցանկացած մարդ էլ ունենում է անկումներ եւ հիասթափություններ, գուցե դրա պատճառն այն էր, որ արդյունքները քաղելու ժամանակը ավելի արագ էի պատկերացնում ու ի վերջո, ախր շատ բան է փոխվել: Այն կրթությունը, դաստիարակությունը եւ իդեալները, որ ես ստացել եմ, չէին համապատասխանում իրականությանը: Այնպես չէ, որ շատ բան է իմ մեջ փոխվել, ոչ, պարզապես ավելի իրատես եմ դարձել:
Մի անգամ նշել եք, որ ստեղծագործող մարդկանց համար գուցե շատ ավելի մեծհեռանակարներ կան դրսում. քանի որ ամուսիններով դերասաններ եք, գուցեմտադրություն ունե՞ք դրսում փորձելու Ձեր տաղանդը:
- Նման մտադրություն եւ խոսակցություն միշտ էլ ծնվում է մեր մեջ, բայց դա ինձ համար վերջին տարբերակն է: Ի վերջո, մենք մեզ այստեղ անտեսված ու վատ չենք զգում, մեզ միշտ գնահատել է եւ գործատուն, եւ այն ռեժիսորը, ում հետ աշխատել ենք, ու ամենակարեւորը՝ մեզ միշտ գնահատել են մարդիկ՝ հասարակությունը:

Life.panorama.am-ը զրուցել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանի հետ, ով հեռուստադիտողին ծանոթ է «Կյանքի կարուսել» եւ այլ նախագծերից:

-Արաքսյա, կարծես հեռուստատեսային լռությունը բավականին երկարում է, հետաքրքիրէ՝ ինչո՞վ է պայմանավորված այս դադարը:

- Լռությանս պատճառը մեկն է՝ դեռ ինձ հարմար առաջարկ չեմ ստացել:

-Գիտեմ, որ թատրոնի դերասանների համար թատրոնը համարվում է մշտականաշխատատեղի, Ձեր մշտական աշխատատեղիում ի՞նչ նախագծեր կան առաջիկայում:

- Այո, չեք սխալվում, ինձ համար եւս ամենասիրեի աշխատանքը թատրոնի աշխատանքն է, ես ինձ կատարյալ եմ զգում մեր թատրոնի բեմում: Այս պահին մեր թատրոնում վերանորոգման աշխատանքներ են կատարվում, բայց մենք շարունակում ենք ներկայացումներով հանդես գալ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Բացի այդ, մեր խմբով հյուրախաղերով շրջում ենք Հայաստանի շրջաններով: Եւ ամենակարեւորը՝ այս մեկ տարվա ընթացքում պատրաստում ենք միանգամից չորս ներկայացում: Առայժմ երկու հաստատված բեմադրություններում ներգրավված եմ գլխավոր դերերով, կան նաեւ այլ նախագծեր, որոնց մասին դեռ չեմ ուզում լուսաբանել: Մի խոսքով, թատրոնում այս պահին հաճելիորեն զբաղված եմ:

-Արաքսյա, Ձեր հարցազրույցներին հետեւելով տպավորություն է ստեղծվում, թեհիասթափված եք, ի՞նչն է դրա պատճառը դարձել:

- Երբ ես էլ հետ նայեմ, գուցե ինձ էլ թվա, թե հիասթափված եմ եղել, բայց, անկեղծ, հիմա այդպես չեմ կարծում: Ցանկացած մարդ էլ ունենում է անկումներ եւ հիասթափություններ, գուցե դրա պատճառն այն էր, որ արդյունքները քաղելու ժամանակը ավելի արագ էի պատկերացնում ու ի վերջո, ախր շատ բան է փոխվել: Այն կրթությունը, դաստիարակությունը եւ իդեալները, որ ես ստացել եմ, չէին համապատասխանում իրականությանը: Այնպես չէ, որ շատ բան է իմ մեջ փոխվել, ոչ, պարզապես ավելի իրատես եմ դարձել:

-Մի անգամ նշել եք, որ ստեղծագործող մարդկանց համար գուցե շատ ավելի մեծհեռանակարներ կան դրսում. քանի որ ամուսիններով դերասաններ եք, գուցեմտադրություն ունե՞ք դրսում փորձելու Ձեր տաղանդը:

- Նման մտադրություն եւ խոսակցություն միշտ էլ ծնվում է մեր մեջ, բայց դա ինձ համար վերջին տարբերակն է: Ի վերջո, մենք մեզ այստեղ անտեսված ու վատ չենք զգում, մեզ միշտ գնահատել է եւ գործատուն, եւ այն ռեժիսորը, ում հետ աշխատել ենք, ու ամենակարեւորը՝ մեզ միշտ գնահատել են մարդիկ՝ հասարակությունը:

Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին