▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերի ցեղասպանությունը՝ ահա իրական գազանությունը. Վուպի Գոլդբերգ

Իրական գազանությունը հայերի ցեղասպանությունն է և մարդկության հանդեպ այլ հանցագործությունները: Այդ մասին ABC հեռուստաալիքի The View հաղորդման եթերում հայտարարել է դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Վուպի Գոլդբերգը՝ անդրադառնալով Սպիտակ տան մամուլի քարտուղարի նոր տեղակալ Սառա Հաքաբի-Սանդերսի խոսքերին, ըստ որոնց՝ ԱՄՆ ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի արարքը «գազանություն է»:

«Գիտի՞ արդյոք Սպիտակ տան ներկայացուցիչը, թե ինչ է նշանակում «գազանություն» բառը: Իրական գազանությունը Հոլոքոսթն է, 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, հայերի ցեղասպանությունը և այլն»,- ասել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  պաշտոնանկ է արել ՀԴԲ ղեկավար Ջեյմս Կոմիին, ով մեղադրվում է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի հանդեպ հետաքննության ընթացքում պաշտոնական իրավասությունների չարաշահման մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին