▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

90 տոկոս թուղթ պարունակող ձայնագրիչից հնչում է Ձախ Հարութի «Տարիներ»-ը

Դիտեք նաև՝

Հայաստանի նկարիչների միությունում շարունակվում է «Արտ Ֆեստ 2017» միջազգային երիտասարդական փառատոնի կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսը։

Ներկայացված մոտ 104 աշխատանքների (գեղանկար, լուսանկար, գրաֆիկա, բատիկ, քանդակներ, գոբելեն) շարքում իր ուրույն տեղն է գրավել նաև փոքրիկ երաժշտական գործիքներ պատրաստող գյումրեցի երիտասարդ Վալեր Նազարեթյանի նոր աշխատանքը՝ «Մանկության տարիներ» խորագրով։

«90 տոկոս թուղթ և տարբեր նյութեր պարունակող ձայնագրիչն(մագնիտոֆոն) իմ մանկության հուշերից է։ Հնչում է Հարութ Փամբուկչյանի «Տարիներ»  ստեղծագործությունը, որն արդիական է եղել 1990-ական թվականներին։ Երբ սա ընկավ ձեռքս՝ մի փոքր լսեցի, ապա՝ քանդեցի ու ահագին մաս հանեցի»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վալեր Նազարեթյանը։

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին