▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք չենք ցանկանում իշխաննությունների հետ թշնամանալ, իմ խնդիրը հորս արդարացվելն է. Շահեն Հարությունյան

 Հինգ տարի անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, հոկտեմբերի յոթից բողոքի ակցիաներ է սկսելու՝ իշխանությունից պահանջելով արդարացնել իր հորն ու համաներում հայտարարել: Նույն այդ օրերին Հայաստանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը:

 

 

 

 

Շանթ Հարությունյանի արդարացման, նրա ազատ արձակման մեխանիզմների ու սպասվելիք բողոքի ակցիաների մասին armtimes.com-ն է զրուցել  Շահեն Հարությունյանի հետ:

- Շահեն, ինչու՞ որոշեցիք հենց Ֆրանկոֆոնիայի օրերի ընթացքում իրականացնել, ինչպես ասում եք, «Շանթոֆոնիան»: Ուզում եք, որ այս ակցիաները միջազգայի՞ն հնչեղություն ունենան:

- Այո, այդպես կարող ենք ասել: Միջազգային ուշադրությունը կարեւոր բան է: Մանավանդ Հայաստանում, որ ուզում ենք ժողովրդավարական նորմեր հաստատել, բնականաբար միջազգային ուշադրության կենտրոնում գտնվելն ավելի օգտակար կլինի:

- Հեղափոխությունից հետո խոսվում է «Անցումային արդարադատության» կիրառման մասին, որի անհրաժեշտության մասին հայտարարեց նաեւ վարչապետ Փաշինյանը: Սրա մեխանիզմներից մեկը հնարավորություն է տալիս վերաբացել դատական գործեր ու կայացնել նոր վճիռներ: Արդյոք հնարավո՞ր չէ, որ «Անցումային արդարադատության» շրջանակներում վերաբացվի Շանթ Հարությունյանի գործն ու արդարացման վճիռ կայացվի:

- Իհարկե, Շանթ Հարությունյանի գործն այնպիսի գործ է, որն ամբողջովին քաղաքական դատավարության շուրջ է՝ անձամբ երկրի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից նախատեսված: Կարող եք համացանցում էլ գտնել, թե ինչպես է մինչեւ դատարանի վճիռը, խախտելով անմեղության կանխավարկածը, Շանթ Հարությունյանին համարում հանցագործ: Եւ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ երկրի բոլոր իշխանությունները՝ դատական իշխանությունը, օրենսդիր, գործադիր մարմիններն ամբողջովին գտնվում էին Սերժ Սարգսյանի ձեռքում: Ուստի, Սերժ Սարգսյանի կայացրած «որոշումից» հետո ոչ մի դատավոր կամ դատական համակարգ չէր համարձակվի այլ որոշում կայացնել: Ուրեմ,ն սա ամբողջովին քաղաքական դատավարություն է, եւ կան բազմաթիվ հիմքեր՝ Շանթ Հարությունյանի գործը վերաբացելու համար: Իսկ «Անցումային արդարադատության» հետ կապված՝ կարծում եմ՝ այո, այն տալիս է դատական գործեր վերաբացելու հնարավորություն:

 

 

 

 

 

 

 

 

 

- Այդ դեպքում ինչու՞ չեք սպասում, որ «Անցումային արդարադատության» բուն գործընթացը սկսվի եւ արդարացումն այդ շրջանակներում լինի:

- Որովհետու ամբողջ աշխարհում սա բացառիկ երեւույթ է՝ այն առումով, որ աշխարհի ոչ մի պետության մեջ երկրի ղեկավարը չի համարում, որ իր երկրում կա քաղբանտարկյալ: Բոլորն, ընդհակառակը, ասում են, որ իրենց երկրում չկա քաղբանտարկյալ, քանի որ նրանք լինում են միայն բռնապետական ռեժիմներում: Օրինակ Ռուսաստանում, Ադրբեջանում, Հայաստանում՝ նախորդ իշխանության օրոք, իշխանությունները չէին հայտարարում, որ կան քաղբանտարկյալներ ու իսկական քաղբանտարկյալներին ազատ չէին արձակում: Բայց մեր երկրում, մեր երկրի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարում է, որ կա քաղբանտարկյալ՝ Շանթ Հարությունյանը, որն օր առաջ, ժամ առաջ պետք է ազատ արձակվի: Հայտարարելով այդ ամենի մասին՝ նա քայլեր չի ձեռնարկում, որպեսզի Շանթին ազատ արձակեն: Իսկ քաղբանտարկյալին պետք է ժամ առաջ ազատ արձակեն, այլ ոչ թե սպասեն ինչ-որ դատավարական պրոցեսների եւ այլն: Քաղբանտարկյալ եզրույթն ինքնին ենթադրում է, որ այն մարդը, ով հայտնվել է բանտում, դատական ապօրինության հետեւանքով է հայտնվել բանտում, քաղաքական պատվերի հետեւանքով է հայտնվել բանտում: Երբ երկրի ղեկավարն ու միջազգային իրավապաշտպան կառույցները հայտարարում են, որ կա քաղբանտարկյալ, ի՞նչ «Անցումային արդարադատություն», կամ ի՞նչ դատական համակարգի մասին է խոսքը, մանավանդ էն դեպքում, երբ դատական համակարգը չի փոխվել: Չի կարելի քաղբանտարկյալի գործը տեղափոխել օրենսդրական կամ իրավական տիրույթ, որովհետեւ սա ամբողջովին շինծու դատավարություն է եղել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ 14 տարեկանում ինձ համոզեցին, որ հայրս մահացել է. Շահեն Հարությունյանը` հոգեբանական և ֆիզիկական բռնությունների մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին