▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդ սարսափում է երեխային բակ թողնի, կամ մեքենայով մի տեղ գնա»․ Զարուհի Մուրադյան

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարդում եմ` երեխային կոնֆետ են տվել այգում, անգիտակից տեղափոխվել է հիվանդանոց: Վթարների զոհերը անհաշվելի, ամեն օր ու ժամ: Շաքիի դեպքը ակտիվորեն քնացվում է և արդարացվում:
Ոչ մի պատասխանատվություն:
Դե հիմա նայեք պարեկների մեծ մասը ինչով են զբաղված: Նստած իրենց շքեղ ավտոների մեջ հեռախոսի մեջ են: Կամ անկյուններում հավաքված սուրճ խմում ու հեռախոսով խաղում: Ես որոշ նախարարների մասին չեմ էլ գրում, 0 պատասխանատվություն: Մարդ սարսափում է երեխա բակ թողնի, կամ մեքենայով մի տեղ գնա: Ընտանիքներով են զոհվում մեքենաների մեջ: 0 արձագանք իշխանության ներկայացուցիչներից: Իրենք ալիևի փաստաբաններն են բոլորը»:

Հասարակություն ավելին