2015 թ․ նոյեմբերի 18-ին, ժամը 13.30-ին ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին։
Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայության տարածած հաղորդագրությունից:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Գրիգորյանը սույն թվականի մարտի 22-ին արևելյան ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքից հակառակորդի կողմն էր անցել։