▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակնհայտ է, որ 1998-ից Հունանյան եղբայրները պատվերի էին սպասում

Հոկտեմբերի 27-ի մութ ծալքերը թաքնված են դրան նախորդած այն ժամանակահատվածի մեջ, երբ հունանյան եղբայրները հեռացան Հայաստանից: ՀՅԴ-ն, հաստատվելով Հայաստանում, հնարավորություն էր ստացել հայաստանցիներից ևս ահաբեկիչներ պատրասել: Եվ, ինչպես միշտ, Ղրիմ գործուղվողները ևս «հեռացվեցին» կուսակցությունից:

Չիմացողներին ասեմ, որ Յալթայից վեր հառնող Այ-Պետրի լեռան հյուսիսային լանջին նախորդ դարի հիսունականների վերջից առ այսօր գործում է օտարերկրացի ահաբեկիչների պատրաստման ռուսական կենտրոնը: Իսկ ընդհանրապես՝ Ղրիմում վխտում են ռուսական տարբնույթ գաղտնի ծառայությունները, գաղտնի ու հայտնի բազաները և այլն: Օրինակի համար ասեմ, որ իրենց ծովային հետախուզության շտաբը ռուսները տեղակայել են մանկական շաքարախտի բուժմամբ հռչակված Եվպատորիայում, Կերչի մոտ է գտնվում լավ քողարկված սևծովյան ստորջրյա նավատորմի հիմնական բազան:

Եվ այլն, և այլն: Ահա այս միջավայրում են հինգ տարի պատրաստվել հունանյան եղբայրները: Ակնհայտ է, որ 98-ից նրանք պատվերի էին սպասում: Ո՞վ է իմանում՝ այդ տարվա սկզբի անսպասելի դեպքերը չխառնեցի՞ն ՀՅԴ-ի և ղարաբաղյան կլանի թիրախավորման օբյեկտները:

Երջանիկ Աբգարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին