▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ն այլևս զենք-զինամթերքով չի օգնի Սիրիայի քրդական ուժերին

 

Միացյալ Նահանգներն այլևս զենք-զինամթերքով չի աջակցի Սիրիայում մարտնչող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ին (ԺԻՋ-YPG): Վերջինս հանդիսանում է քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թևը:
Ըստ թուրքական «haberler» լրատվակայքի՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ  իրականացվող «Բնական կայունություն» օպերացիայի խոսնակ  գնդապետ Վարրենը: Բաղդադից տեսակամուրջի միջոցով Պենտագոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նա տեղեկացրել է, որ  ԱՄՆ-ի կողմից այսուհետև զենք-զինամթերք տրամադրվելու  է միայն սիրիական «չափավոր» ընդդիմությանը՝ արաբների ղեկավարած ընդդիմադիր ուժերին:
«Հետայսու սա է լինելու մեր քաղաքականությունը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական կողմը, ի դեմս վարչապետ Դավութօղլու, մտահոգություն էր հայտնել ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական ուժերին զենքով տրամադրելու կապակցությամբ: Այժմ թուրքական լրատվամիջոցները YPG-ին զենքի տրամադրման դադարեցումը համարում են թուրքական կողմից գործադրած ջանքերի պտուղ:
Աղբյուր`    Ermenihaber

Միացյալ Նահանգներն այլևս զենք-զինամթերքով չի աջակցի Սիրիայում մարտնչող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ին (ԺԻՋ-YPG): Վերջինս հանդիսանում է քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թևը:

Ըստ թուրքական «haberler» լրատվակայքի՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ  իրականացվող «Բնական կայունություն» օպերացիայի խոսնակ գնդապետ Վարրենը:

Բաղդադից տեսակամուրջի միջոցով Պենտագոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նա տեղեկացրել է, որ  ԱՄՆ-ի կողմից այսուհետև զենք-զինամթերք տրամադրվելու  է միայն սիրիական «չափավոր» ընդդիմությանը՝ արաբների ղեկավարած ընդդիմադիր ուժերին:

«Հետայսու սա է լինելու մեր քաղաքականությունը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական կողմը, ի դեմս վարչապետ Դավութօղլու, մտահոգություն էր հայտնել ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական ուժերին զենքով տրամադրելու կապակցությամբ: Այժմ թուրքական լրատվամիջոցները YPG-ին զենքի տրամադրման դադարեցումը համարում են թուրքական կողմից գործադրած ջանքերի պտուղ:

Աղբյուր`    Ermenihaber

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին