▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգլիացին քրոջն աճուրդի է դրել

Մեծ Բրիտանիայի բնակիչ Քայլ Մաալեմը eBay-ում աճուրդի է դրել իր քրոջը՝ Սեմիին, փորձելով նրա համար ամուսին գտնել: Այս մասին հայտնում է The Daily Mirror-ը:Մաալեմը նշել է, որ հայտարարությունը լուրջ բնույթ է կրում, և գնորդներին լուրջ պահանջներ են առաջադրվում:
«Լոտի» նկարագրությունում ասվում է, որ Սեմին ծնվել է Լոնդոնում, սակայն այժմ ապրում է Քարդիֆում (Ուելս) և աշխատում ընտանեկան ոսկերչական ֆիրմայում: Եղբայրը նշել է, որ աղջիկը հավատարիմ է, սակայն բախտը չի բերում տղամարդու որոնումներում, այդ իսկ պատճառով այդ հարցով որոշել է զբաղվել ընտանիքը:
Մաալեմը պահանջներում հստակեցնում է, որ հավակնորդները պետք է լինեն հավատարիմ, ունենան մշտական աշխատանք, լինեն 27 -35 տարեկան, ընտանեկան հանգստի սիրահար և ոչ օտարերկրացի:
Հայտարարությունում նշվում է, որ լոտն առաքվում է անվճար:
Աղջիկը սկզբում եղբոր քայլն ընկալել է որպես վատ կատակ, սակայն այնուհետև հասկացել, որ եղբայրը խնդրի հանդեպ լուրջ մոտեցում է ցուցաբերել: Հավակնորդների ընտրությամբ եղբայրն է զբաղվում, քույրն այդ գործը վստահել է նրան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին