▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննկարագրելի խառնաշփոթ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունում

Ադրբեջանի ԱԱՆ համակարգում ճգնաժամը սկիզբ առավ հոկտեմբերի 17-ից, երբ երկրի նախագահի հրամանով պաշտոնից ազատվեց գերատեսչության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլդար Մահմուդովը։
Հիմա էլ հերթը հասավ ԱԱՆ այլ աշխատակիցներին: Հոկտեմբերի 22-ին, ազգային անվտանգության նախարարության 7 աշխատակիցներ ձերբակալվեցին գլխավոր դատախազության և պետական պահպանության հատուկ ծառայության իրականացրած համատեղ գործողության արդյունքում։ Թվում էր, թե այսքանով կսահմանափակվեն այդքան աղմուկ հանած այդ ձերբակալություններն ու պաշտոնզրկումները: Բայց ո՛չ, թրիլլերը դեռ շարունակվում է: Հոկտեմբերի 23-ի առավոտը բարի չէր ԱԱՆ 9 բարձրաստիճան պաշտոնյաների համար, որոնք ազատվեցին զբաղեցրած պաշտոններից: Եվ հարկ է նշել, որ այդ 9-ը պաշտոնյաներից 4-ը գեներալ-մայորներ էին:
Որպես այս աննկարագրելի խառնաշփոթի գլխավոր պատճառ այսօր հիմանկանում շրջանառվում է այն տեսակետը, որ Ազգային անվտանգության նախարարության մոնիթորինգային կենտրոնը` Ադրբեջանի ԱԱ նախկին նախարար Մահմուդովի իմացությամբ և գուցե հանձնարարությամբ գաղտնալսել է միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հեռախոսազանգերը, և այդ կերպ տեղեկատվություն հավաքելով, շանտաժի ենթարկել նրանց՝ կորզելով մեծ գումարներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին