ՀՀ նախագահի հենարանը այսօր ոչ թե հանրության որևէ խավ է կամ օլիգարխիկ բուրգը, որի ամենահզոր ներկայացուցիչը խաղեր է տալիս ընդդեմ իրեն, այլ իրավապահ համակարգը և հատկապես ոստիկանությունը: Բայց հենց ինքը մասնատեց ոստիկանությունը՝ առանձնացնելով քննչական կոմիտեն: Տեսականորեն դա առաջադիմական քայլ է՝ միտված մարդ ձերբակալելը և նրա վրա գործ սարքելը խոչընդոտելուն, քանի որ նույն կառույցի կազմում դա ավելի հեշտ է, քան տարբեր և նույնիսկ որոշ չափով մրցակից կառույցներում: Սակայն կարծում եմ, որ այս քայլը ծանր է նստելու հենց իր վրա, որովհետև «բաժանիր, որ տիրես» կարգախոսը հակացուցված է քեզ հենարան ծառայող կառույցի նկատմամբ կիրառելուն: Դրան էլ զարմանալիորեն գումարվել է իրավապահ համակարգի ծանր հրետանու՝ գլխավոր դատախազության արշավն ընդդեմ քննչական կոմիտեի ու հատուկ քրեական ծառայության, ընդ որում՝ քննիչների գործողություններն ու դրանց դատախազական մեկնաբանությունները սար ու ձորի տպավորություն են թողնում: Մի խոսքով՝ Սերժն այսօր ի վիճակի չէ ամբողջությամբ վերահսկել իրավիճակը Հայաստանում:
«Բաժանիր, որ տիրես» կարգախոսը հակացուցված է քեզ հենարան ծառայող կառույցի նկատմամբ կիրառելուն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet