▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուսակերություն vs մսակերություն. ում է հակացուցված բուսակեր լինելը

Հումակերությունը հիմնականում ենթադրում է խիստ վեգանական դիետա: Հումակերների սննդակարգում ընդգրկված են միայն այն մթերքները, որոնք չեն ենթարկվել ջերմային վերամշակման: Դրանք տարատեսակ բանջարեղեններն են, մրգերը, կրուպեղենի որոշ տեսակներ՝ հում վիճակում: Հումակերների սննդակագում բացարձակապես բացակայում է ցանկացած տեսակի կենդանական սնունդ:

Հիմնականում հումակերությունը կամ վեգանական դիետան ընտրում են, որպեսզի բարելավվի ինքնազգացողությունը և առողջությունը: Սակայն այն ունի, ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր:

Բուսակերության դրական կողմերը

Հումակերությանը վերագրվող դրական առանձհատակություններից մեկն այն է, որ այդ պարագայում գրեթե ամբողջության բացառվում է խոլեստերինի ներթափանցումը օրգանիզմ: Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք գտել են վեգանական դիետայի և արյան մեջ լիպիդների քանակի նվազման միջև դրական կապ, հետևաբար նաև սրտի երակների, աթերոսկլերոզի , երիկամների, սրտի իշեմիկ հիվանդությունների, ինֆարկտի և ինսուլտի հավանականության նվազում:

Ուսումնասիրությունները նշում են, որ այժմ զանգվածաբար օգտագործվող սննդի մեջ շատ քիչ են բջջանքը, կիսագեցած ու հագեցած ճարպաթթուները, վիտամին C-ն, ֆոլաթթուն, կալիումը, մագնիմումը, յոդը՝ այն բոլոր օգտակար նյութերը, որոնք պարունակում են բնական մթերքները:

Բացի այդ բուսական մթերքները պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդատներ, որոնք պաշտպանում են մարդու օրգանիզմը արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցություններից, իսկ բջջանքը, որը պարունակում են բուսական մթերքները նպաստում է աղեստամոքսային տրակտի լավ աշխատանքին: Ավելին, մեծ քանակության կենդանական սննդի գործածման ժամանակ մեծանում է նաև ազոտային փոխանակումները, օրգանիզմում բարձրանում է թթվայնության աստիճանը, ինչը կարող է հանգեցնել, օրինակ պադագրայի առաջացմանը:

Վեգանական դիետայի կամ հումակերության վնասները

Մյուս կողմից, երբ մարդը իր սննդակարգում օգտագործում է միայն բուսական սնունդ,  շատ դժվար է հասնել սննդային հավասարակշռության: Այդպիսի սննդակարգի պարագայում երաշխավորված է, որ մի շարք օգտակար նյութեր ու տարրեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին պարզապես չեն լինի և կառաջանա դեֆիցիտ:

Բուսական սննդակարգում նախ բացակայում են սպիտակուցները, որոնք ուղղակի անհրաժեշտ են օրգանիզմին, բացի այդ բուսական սննդակարգում չկան այնպիսի տարրեր ու նյութեր, ինչպիսին են վիտամին D, B12-ը, ցինկը, երկաթը, կալցիումը, սելենան և մի շարք այլ օգտակար նյութեր:

Իհարկե, խնձորը օրինակ պարունակում է երկաթ, բայց դրա իրացման աստիճանը շատ ցածր է, ի տարբերություն, կենդանակ սննդում պարունակող երկաթի:

Վեգանական սննդակարգի արդյունքում իջնում է հեմոգլոբինի ու երկաթի մակարդակը, քանի որ վիտամին B12-ը, երկաթը մասնակցում են արյան ստեղծմանը, իսկ վիտամին D-ի բացակայության պատճառով օրգանիզմը չի կարողանում արդյունավետ իրացնել կալցիումը:

Որ դեպքում է հակացուցված հումակերությունը կամ վեգանական դիետան

Մասնագետները նշում են, որ կան մի շարք հիվանդություններ, որոնց դեպքում ուղղակի անհրաժեշտ է ջերմամշակված սննունդ ուտելը: Այդ հիվանդությունների շարքին են պատկանում բոլոր աղեստամոքսային հիվանդությունները, մասնավորապես ստամոքսի խոցի առկայությունը, գաստրիտը, պանկրեատիտը, կոլիտը:

Այդպիսի սննդակարգը նաև վնասակար է փոքրիկ երեխաներին, հղի կանանց ու քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներին: 

Մասնագետների խոսքով, լավագույն տարբերակը դա այս երկու սննդակարգերի համատեղումն է ու հավասարակշռված գործածումը: Այդ պարագայում օրգանիզմին հասնում են բոլոր անհրաժեշտ նյութերն ու տարրերը և օրգանիզմը չի ենթարկվում փորձությունների:

aroxj.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին