▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեր Զորում հայ նահատակների հիշատակի եկեղեցին ինքն էլ է մահացել

25 տարի առաջ Սիրիայի արեւելքում՝ Դեր Զոր քաղաքում, 1915թ. սպանված հայերի հիշատակին նոր եկեղեցի էր օծվել։

Հիմա այդ եկեղեցին ռումբերից ավերվել է, գրում է BBC-ն։

«Այդ եկեղեցում միշտ խաղաղ էր։ Մենք տրվում էինք մեր մտքերին։ Ոչինչ չէր ստիպում արտասվել, ամեն բան պարզ էր եւ զուսպ»,- հիշում է բրիտանահայ գրող Նուրիցա Մաթոսյանը։

Նուրիցայի նախնիները 100 տարի առաջ չար կրակի միջոցով անցած մարդկանց թվում էին։ Նրա պապը՝ Հովհաննեսը, դեռ 1910թ. լքել էր Այնթեփը՝ հիմա Գազիայնթեփ եւ տեղափոխվել Կիպրոս մուսուլմանների ագրեսիայի բռնկումից հետո։ Նրա ընտանիքը մնացել էր Թուրքիայում եւ իր մաշկի վրա էր զգացել հալածանքների սեւ օրերը։

«Եկեղեցու ոչնչացումը շատ մութ պահ է իմ կյանքում։ Ես երբեք չէի մտածում, որ դա կարող է կրկնվել»,- ասում է Նուրիցա Մաթոսյանը։

Նախքան Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկվելը այնտեղ ապրում էր մոտ 100 հազար հայ, որոնց մեծ մասը հալածանքները վերապրած հայերի սերունդներն են։ 60 հազարը ապրում էր Հալեպում։

«Շատերի համար Հալեպը սուրբ խոսքի նման մի բան էր, կախարդական բառ»,- ասում է ԱՄՆ-ում ապրող լիբանանահայ պատմաբան Հեղնար Ուոթենփոն։ «Մեր բոլորի ընտանիքները տեղահանությունների ժամանակ անցնում էին Հալեպով։ Ոմանց համար դա վայր էր, որտեղ կարելի էր փրկվել կաշառք տալով կամ ուղղակի անհետանալ այնտեղ»։

Հայ կանայք հաճախ գնում էին բեդվինների մոտ, երբեմն՝ կամավոր, երբեմն էլ՝ ուժով։ Հիմա, երբ բեդվինները գալիս են Հալեպ, գնում են հայերի խանութները, նրանց հաճախ կոչում են խալո՝ մորս եղբայր։ Նրանցից շատերը գիտեն, որ իրենց մայրերը կամ տատերը հայ են եղել։

Նուրիցա Մաթոսյանի ազգականուհին այդ կանանցից մեկն է եղել։ Տարիներ անց ծնողները նրան տեսել էին Հալեպի շուկայում։

«Ծնողները տեսել էին նրան եւ դիմել անունով՝ Պերճուհի։ Նա նույնպես ճանաչել էր ծնողներին, սակայն երեխաների հետ էր, բռնել էր նրանց ձեռքը եւ անհետացել ամբոխի մեջ։ Նա ապրում էր այդ մարդկանց հետ եւ հավանաբար չէր ուզում թողնել երեխաներին»։

 

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին