Այսօր Աժ ճեպազրույցների ժամին «Ելք» խմբակցությունն անդրադարձավ իրենց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավորև Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած հայտնի միջադեպին:
Այս միջադեպում Նիկոլ Փաշինյանն իրեն տուժող չի համարում եւ չի դիմի իրավապահ մարմիններին. «Սա հարձակվողի ու կարգի հրավիրողի հարաբերություններ են, ու այս հարաբերությունները կապված չեն քրեաիրավական հարաբերությունների հետ, այլ սրանք քաղաքական հարաբերություններ են: Գեղամյանին՝ անհեռանկար գործչի, ՀՀԿ-ն կաթիլ-կաթիլ կաթացրել ու բրթել է առաջին գիծ, իսկ նա, ներքին պրովոկցիայի արդյունքում, հայտնվել է այդ միաջդեպի մեջ:
Մենք իրերը ոչ միայն իրենց անուններով ենք կոչելու, այլեւ՝ ազգանուններով»:
Տեսանյութը` A1plus.am-ի