Մարդիկ կան որոնք անկեղծորեն դեմ են իշխանություններին բայց միտինգներին չեն մասնակցում ներկայացնելով իրենց պրիտենզիաները այս կամ այն լիդերի նկատմամբ:
Խոսքս ուղղում եմ այդ մարդկանց:
Եդ ուղղակի տանել չեմ կարողանում Րաֆֆի Հովհաննիսյանին, համարում եմ որ քաղաքականությունը իր տեղը չի, որ պոպուլիստ ա և քաղաքական ադեկվատությունից զուրկ, բայց դա ինձ չի խանգարում Թիֆլիսից ամեն հանրահավաքին հասնել Ազատության հրապարակ հենց հանրահավաքին մասնակցելու նպատակով ու մասնակցեմ երկրին գլոբալ փոփոխություններ բերելուն հավակնող այս շարժմանը:
Կարող եք սիրել կամ չսիրել այս կամ այն քաղաքական գործչին, բայց պետք ա հասկանաք, որ երկրորդ նման շանս տեսանելի հեռանկարում կարող է այլևս երբեք չընձեռնվել, ուստի կամ մի կողմ կթողնենք մեր բոլոր կապրիզներն ու կլծվենք հայրենիքի փրկության գործին, կամ հայրենիքը կործանումից չփրկելու համար կմեղադրենք միմիայն մեզ !!!
Երկրորդ նման շանս տեսանելի հեռանկարում կարող է այլևս չընձեռնվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet