▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆինլանդիայից եկած ուսանողուհիներն ինձ հետ պարելու առիթը բաց չեն թողել. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում «Ամառային դպրոց 2015»-ի շրջանակներում արված  լուսանկար է հրապարակել` գրելով հետևյալը.

«Ֆինլանդիայից եկած ուսանողուհիներն  ինձ հետ պարելու առիթը բաց չեն թողել»:

Հավելենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Աղավնաձորի ուսումնական բազայում կայացած «Ամառային դպրոց 2015» միջազգային ծրագրի պաշտոնական փակման արարողությանը:

Մանկավարժական համալսարանի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՄՀ-ի ուսանողական խորհրդի հետ համատեղ արդեն երրորդ տարին իրականացվում է Ամառային դպրոց  ծրագիրը: Այս տարի փոխանակային ծրագրին մասնկացել են ուսանողներ ՀՊՄՀ-ից, Արցախի պետական համալսարանից, ՌԴ-ի Մոսկվայի քաղաքային հոգեբանակամանկավարժական, Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական, Լիտվայի կրթական գիտությունների, Ֆինլանդիայի Օուլույի և Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարաններից` շուրջ 85 ուսանող:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին