Գեներալ Մանվելը հայտարարել է, որ գերի է պահել իր տանը և պատերազմից երկու տարի հետո Կարմիր Խաչի միջոցով, նրան վերադարձրել են Ադրբեջան:
Այս հայտարարությունից չի կարելի եզրակացնել, որ նա ստրկության է մատնել ադրբեջանցի գերուն, այլ ճիշտ հակառակը, այդ գերին վախեցել է վերադառնալ Ադրբեջան, որտեղ կարող էր մահապատժի ենթարկվել, իսկ Մանվել Գրիգորյանը գթասիրությունից ելնելով այդ ադրբեջանցուն պահել է իր տանը ու ոչ թե ստրկացրել: Իսկ երբ ադրբեջանական կողմից երաշխիքներ են ստացվել որ վերջինս մահապատժի չի ենթարկի, նրան վերադարձրել են հայրենիք:
Սա է ճիշտ տարբերակը, այլապես մյուս կերպ ներկայացվածը կարող են ադրբեջացնիները հիմք ընդունել ու օգտագործել Հայաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառելուց նպատակով, դեռ ավելին` հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները սրանով արդարացվեն:
Հիշեցնենք, որ ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը տեւական ժամանակ իր տանը 15-ամյա ադրբեջանցի գերու է պահել, ով նրան «շեֆով» է դիմել, իսկ գեներալն էլ իր հերթին նրա հանդեպ շատ ուշադիր է եղել եւ վերաբերվել, ինչպես ընտանիքի անդամի: