Նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը շարունակելու է ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում: Այս տեղեկությունը Asekose.am-ի թղթակցին փոխանցեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Միաժամանակ վերջինս նշեց, որ դեռ հստակ չէ, թե դա երբ է տեղի ունենալու:
Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանը 2013-ի օգոստոսի 8-ին Ադրբեջանի կողմից գերեվարվել էր, իսկ 2014-ի հոկտեմբերի 2-ին ավելի քան մեկ տարվա ադրբեջանական գերությունից հետո վերադարձել հայրենիք: