▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Զագսը սարքե, Զագսը․․․Արթուր Ալեքսանյանն՝ իրեն ամուսնացնել խոստացող Գյումրու քաղաքապետին

Ինչո՞ւ վարչապետը Ալիևի հետ հանդիպմանը չանդրադարձավ Թալիշի, Սաֆարովի դեպքերին. մեկնաբանում է. . .

Տխուր եմ, էս նոր Հայաստանը չի, էս հինն ա... Մարինե Պետրոսյան

«ՈՉ»-ի հանրային պաշտպանության նախաձեռնող խումբը ձևավորվել է. Ռուբեն Մելիքյան

Այսպես վտանգի տակ են դնում կոռուպցիայի դեմ պայքարի ողջ փիլիսոփայությունը. Նորայր Նորիկյան

«Այլ ձևաչափով կներկայացնենք Աջափնյակի թաղապետի հրաժարականի պատճառները». Արսեն Նիկողոսյան

Ինչպե՞ս է ազդել բալային համակարգը երթևեկության վրա

Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում

Մեր դաշնակիցը, մեր պաշտպանը մեր ժողովուրդն է․ Ալեն Սիմոնյան

Հայ և օտարերկրացի տրանսգենդերները՝ Ջիվանու անվան երաժշտական ուսումնարանի դիմաց

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է «ԱՅՈ»-ի քարոզարշավին

Նարեկ Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է

ԶՈւ գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից

Աջափնյակի թաղապետը հրաժարական է տվել

Իմ հակառակորդ թուրք մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը. Արթուր Ալեքսանյան

Ոչ միայն հայերն են ազդեցություն ունենում Հայաստանի վրա. Արմեն Սարգսյան

Նիկոլ Փաշինյանի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն․. . .

Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին 26 ավտոմեքենա է արգելափակվել ձնաբքի պատճառով

Առերեւույթ չարաշահումներ՝ Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում. հարուցվել է քրգործ

Ամբողջ հայ ազգը ինձ անձնական վիրավորանքներ էր հասցնում, ասում էր՝ ինչ-որ մեկի սիրուհին եմ.. . .

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում մեքենայի կողմից 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու պահը. երկուսն էլ մահացել են

«Իմ աշխարհ». Երգչուհի Լիլուն տեսահոլովակի տեսքով ներկայացրել է իր հարսանիքը

Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար. Արայիկ. . .

Չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ մտնել զորամասեր, եթե նույնիսկ նրանք այսօր նախարար. . .

ԿԳՄՍ նախարար պարոն Հարությունյան, քա՛յլ արեք. Անահիտ Բախշյան

Ժամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձնելով կուռկուռի ձագ. Արթուր Ալեքսանյան

Հոգեբուժարանի բժիշկն ահազանգել է, որ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի անվտանգության աշխատակիցը. . .

Առաջարկում եմ՝ ԱԺ արական սեռի պատգամավորները գնան Արցախ` 1 շաբաթ կամավոր ծառայության

Ինչպե՞ս պահպանել մեր զինվորների կյանքը

Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն. Գագիկ Սուրենյան

Մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը

Արսեն Թորոսյանը՝ կեսարյան հատումների անհարկի աճող տոկոսի հիմնախնդրի մասին

Սարսափելի է․․․Կարելի՞ է նման «Գազել» երթուղի հանել

Մեզ նման նախարար, նման գերագույն գլխավոր հրամանատար պետք չէ. Պավլիկ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մասնակցել «Այո»-ի բրենդինգի բաց մրցույթին

Շարժիչի ոչ կայուն աշխատանքի պատճառով Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռը վերադարձել է Զվարթնոց

Մահացել է վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանը

Ինչպե՞ս Իլհամ Ալիևը ասաց, որ Արցախի անկախությունը ճանաչել են 10 երկիր

Վիտալի Բալասանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

«Իր երկրի նախկին նախագահին չի կարելի նույն հարթության մեջ դնել թշնամի երկրի նախագահի հետ»

1,5 տարեկան երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից

Կոչ եմ անում ԱԱԾ-ին հայտնաբերել ֆեյսբուքյան այս օգտահաշվի տիրոջը ․ Լևոն Քոչարյան

Արա, ամոթ ա, վերցրեք ձեր դիպլոմներն ու արտոնագրերը, տարեք մի խուլ անտառ

Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից

Գյուղապահովագրության համակարգն ընդլայնվում է

Մի լրատվամիջոց տեղեկացրել է, որ իբր դպրոցներում արդեն քարոզարշավ է սկսվել . Արայիկ Հարությունյան

Facebook հաշիվը կոտրելու հիմնական ձեւերից մեկը․ ֆիշինգ

9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Պատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ալիեւի ստերը․ Էդուարդ Շարմազանով

Մյունխենյան սկզբունքներ

Գրիգոր ՀԱՍՐԱԹՅԱՆ. երևանցիները նրան ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ են ճանաչում

imageԱմեն քաղաք ունի իր մարդ-առասպելը: Օրինակ` Փարիզի համար բարոն Հոսմանն է, պրեֆեկտ, որի ջանքերի շնորհիվ ձևավորվեց Ֆրանսիայի մայրաքաղաքի այսօրվա դիմագիծը: Երևանը ևս ունի իր առասպելը` 1962-75 թվականների  քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը (1919-2001):

Նոյեմբերի 24-ը Գրիգոր Հասրաթյանի ծննդյան օրն է և դա լավ առիթ է վերհիշել նրա ապրածը, կրկին վերծանել նրա մտավորականի կերպարը, նաև մատնանշել այն, ինչ նա չհասցրեց անել, քանի որ հանրապետությունում քաղաքական փոփոխությունների հետևանքով 1975 թվականին ազատվեց պաշտոնից ու այն ժամանակ անարդար քննադատության ենթարկվեց: Գրիգոր Հասրաթյանը ծնվել է 1919-ի նոյեմբերի 24-ին Սիսիանի շրջանի Ախլաթյան (այժմ` Աշոտավան) գյուղում:

Երկու տարեկան էր, երբ Գրիգորն որդեգրվեց իր մորեղբոր` մեծանուն գիտնական, «քայլող հանրագիտարան» Մորուս Հասրաթյանի կողմից, արժանացավ նրա խնամքին ու հոգատարությանը: Ավարտելով Երևանի Մյասնիկյանի անվան դպրոցում իր յոթնամյա ուսումը, Գրիգոր Հասրաթյանը կրթությունը  շարունակել է Լեռնամետալուրգիական տեխնիկումում, իսկ 1937-ին ընդունվել Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի ավտոճանապարհային ֆակուլտետը:

Ինստիտուտն ավարտելուն պես Գրիգոր Հասրաթյանն անցավ մասնագիտական աշխատանքի, հաջորդաբար բարձրանալով պետական վարչական գործունեության «սանդուղքով»: Եվ որտեղ էլ գործեց, իրեն դրսևորեց որպես եռանդուն ու գործունյա,կազմակերպչական մեծ ունակությունների տեր ղեկավար: Գրիգոր  Հասրաթյանի օրոք Երևանը ոչ միայն կառուցապատվեց, այլև բարեկարգվեց, շենացավ ու դարձավ ավելի բարետես: Մեր մայրաքաղաքը բարձրացվեց մի մակարդակի, որով մենք իրավամբ հպարտանում ենք:

Գր. Հասրաթյանի ղեկավարած շրջանում կառուցվել են կոթողներ ու շենքեր, որոնք համարվում են մայրաքաղաքի այցեքարտեր: Այդ տարիներին կառուցվել է 3 մլն քմ բնակմակերես, ինչը երևանցի 90 հազար ընտանիքների թույլ տվեց բարելավել բնակարանային պայմանները: Հառնեցին բնակզանգվածներ ու հուշարձաններ, հյուրանոցներ ու կամուրջներ, շատրվաններ և ուսումնական հաստատություններ: Վերանորոգվեցին փողոցներ, ջրմուղներ, հիմնվեց Նորքի ճոպանուղին:

Գր. Հասրաթյանի անմիջական աջակցությամբ ու մասնակցությամբ հիմնադրվեցին Երևանի ժամանակակից կերպարվեստի թանգարանը (այդ նույն ժամանակ Մոսկվայում բուլդոզերներով վերացնում էին մոդեռնիստ նկարիչների ցուցահանդեսները) ու մանկական պատկերասրահը:

Իմաստուն ու հանդուգն քաղաքապետը սատարում էր ամեն նորը, ժամանակակիցը, ինչը շատ դեպքերում պարզապես հակասում էր պաշտոնական գաղափարախոսությանը: Նվիրյալ հայորդու բազմաբեղուն, անմոռաց ու ազգանվեր գործունեության մասին կարելի է մի ստվար գիրք հրատարակել:

Ցավալի է, որ «Հայկական հանրագիտարանի» (քառահատոր) խմբագրությունը հարկ չի համարել թեկուզ սեղմ հիշատակել նրա անձն ու գործը: Գրիգոր Հասրաթյանը վախճանվեց 2001-ի մայիսի 10-ին:

Ստորև ներկայացնում ենք տարբեր բնագավառների մարդկանց հուշերն ու կարծիքները Գրիգոր Հասրաթյանի մասին:

«Նման անհատականություն էր պետք այդ տարիներին ծավալվող քաղաքաշինական լայնամասշտաբ հաղթարշավն առաջնորդելու համար: Նրա աշխատանքային ուղին, որպես քաղաքաշինարարի, սկսեց «Երևաննախագծից», որը Գրիգոր Հասրաթյանի համար մեծ դպրոց եղավ լիովին ըմբռնելու և խորապես գիտակցելու թե ինչ է քաղաքը:Այնուհետև «Գրիգոր Հասրաթյանը որքան քաղաքաշինարար, այնքան էլ հռետոր էր, արտիստիկ, հաճելի ձայնով, հարուստ բառապաշարով և հարգանք ներշնչող արտաքինով: Որտեղ էլ լիներ, նա լիդեր էր: Հասրաթյանն ուներ ղեկավարման իր ուրույն ոճն ու գործելակերպը, որով կարողանում էր իր շուրջը հավաքել տաղանդաշատ մարդկանց: Նրա շնորհիվ ստեղծագործական լայն ճանապարհ բացվեց Ջ.Թորոսյանի, Ֆ. Դարբինյանի, Ստ. Քյուրքչյանի, Ստ. Կնդեխցյանի և այլոց համար»:

Արսեն Մելիքյան, վաստակավոր ճարտարապետ

 

«Ես շատ հպարտ եմ, որ Գրիգոր Հասրաթյանի ժամանակակիցն եմ: Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Երևանն իր արտաքին տեսքով, որպես մայրաքաղաք, կայացավ հենց այն տարիներին, երբ քաղխորհգործկոմի նախագահը Գրիգոր Հասրաթյանն էր:Գլխավոր պողոտայում նա ուզում էր տեսնել հասարակական մեծ հնչեղություն ունեցող շենքեր, մեր ճարտարապետներն ըմբռնելով նորարարության այդ թարմ շունչը, իսկույն նախագծեր արեցին, որոնք կյանքի չկոչվեցին, հավանորեն կմնան որպես ուտոպիա»:

Լավրենտի Բարսեղյան, պատմական գիտ. դոկտոր

«Գրիգոր Հասրաթյանը նվիրված էր քաղաքին անմնացորդ, սիրում էր Երևանը և ապրում դրանով: Քաղաքի ամեն մի անկյուն, ամեն մի պուրակ, թուփ, քար նա ճանաչում էր: Սերտորեն կապված էր իր իսկ հիմնադրած «Երևաննախագիծ»-ի հետ: Միշտ այցելում էր ինստիտուտ և լիովին ըմբռնում, որ այդտեղ է միտքը ծնվում, հետևաբար, այդտեղից պիտի սկսվի, քննարկվի ու կյանքի կոչվի քաղաքի «շնչառությունը» լրացնող ամեն մի հևք: Նա որպես քաղաքապետ փորձում էր անդավաճան մնալ Մեծն Թամանյանի կողմից կենտրոնի նախագծման սկզբունքներին, փորձելով այն վերածել բուլվարի, հանգստյան գոտու, դրա անկյունաքարը Օղակաձև զբոսայգու իրականացումն էր, որը քաղաքաշինական մեծ գործ էր: Այն տարիներին, երբ աշխատում էր Հասրաթյանը, կային հնարավորություններ նման լայնամասշտաբ (նկատի ունի Հանրապետության հրապարակը, Շրջանաձև զբոսայգին, Օպերայի թատրոնը շրջապատող պուրակը և այլն),—քաղաքաշինական գործունեություն ծավալելու:Դրա վառ օրինակն է Մետրոպոլիտենի կառուցումը, բարեկարգման հսկայածավալ աշխատանքները, ճարտարապետական փոքր ձևերը` շատրվանները, ցայտաղբյուրները, փոքրիկ լճակները («Կարապի լիճը»), կանաչապատ տարածքները»:

Ջիմ Թորոսյան, Ճարտարապետության միջազգային  ակադեմիայի ակադեմիկոս

«Քաղաքաշինության բնագավառում քաղաքապետը կարևոր, եթե ոչ ամենակարևոր, դերակատարը պիտի լինի, քանի որ քաղաքապետից, նրա վարած քաղաքականությունից, մտածելակերպից, հայացքներից շատ բան է կախված: Գրիգոր Հասրաթյանն իմ տպավորություններում գործին անսահման սիրահարված մարդ է, իսկ այդպիսի մարդը միանշանակ մեծ արժեքի տեր է: Նրա անսպառ էներգիան ու գործելակերպը, թող վերամբարձ չհնչի, հասրաթյանական ջիղը ստեղծում էր լարված էներգետիկ դաշտ, որն ամեն մեկը չէ, որ կարող է ստեղծել ու ծավալել նման իրավիճակում: Այդպիսիները եզակիության տիրույթում են և ունեն ոչ միայն գործելու, պարպվելու, այլև հաղորդելու, լիցքավորելու մեծ ներուժ»:

Ալբերտ Զուրաբյան, Հայաստանի ճարտարապետների միության նախկին նախագահ

«Ինձ համար Գրիգոր Հասրաթյանը մնաց որպես մի առասպել: Նա իր կենդանության օրոք արդեն առասպել էր, իդեալ իսկական... Հետաքրքիր բան է. գիշերները Մինասի հետ միշտ քայլում էինք քաղաքում, և գիտե՞ք` ինչքա՜ն ենք հանդիպել Հասրաթյանին գիշերվա ժամը 3-ին, 4-ին` քաղաքում շրջելիս... Ես նրանից շատ բան եմ սովորել»:

Հենրիկ Իգիթյան, արվեստագետ

ՀԱՐԱԿԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ` ՄԵԳԱՊՈԼԻՍ. 70-ականների ԵՐԵՎԱՆՆ ու ՄԵՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին