▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում նվազում են թռչնատեսակները

 

ԷկոԼուր
Հայաստանում նվազում են թռչնատեսակները: 359-ը թռչնատեսակից 2010-ին հրատարակված ՀՀ նոր Կարմիր գրքում գրանցվել է 96 թռչնատեսակ: 1987թ-ի ՀՀ Կարմիր գրքում գրանցված էր 67 թռչնատեսակ:
Հայաստանում թռչունների թվաքանակի նվազմանը նպաստող ոլորտներից են հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, ԷկոԼուրին կարծիք հայտնեց «Հայաստանի թռչունների պահպանման միության» համահիմնադիր Լյուբա Բալյանը:
«Մեծ ազդեցություն ունի հանքարդյունաբերությունը, որը հիմնականում բնաջնջում է իր շառավիղի մեջ մտնող տարածքը, բայց նա կարող է ունենալ տասնյակ կիլոմետր շառավիղով ազդեցություն: Խոսքը վերաբերում է ոչ միայն Կարմիր գրքում գրանցված տեսակներին, այլ նաև սովորական տեսակներին, - ասաց Լյուբա Բալյանը,- Մենք տեսնում ենք լանդշաֆտների փոփոխություն, էկոհամակարգի դեգրադացում, իսկ դա անհրաժեշտ կենսամիջավայր է ոչ միայն թռչունների, այլ նաև մյուս կենդանատեսակների համար»:
Արարատի մարզի Արմաշի լճերը ցամաքեցվել են եւ օգտագործվում են որպես գյուղատնտեսական հանդակներ: Մինչդեռ Արմաշի լճերը հայտնի են որպես ջրաճահճային թռչունների բնադրավայր: Լճերի մի մասը ցամաքեցնելուց հետո թռչունների հազվագյուտ շատ տեսակներ կամ վերացել են, կամ հեռացել են Արմաշից: «Հայաստանի թռչունների պահպանման միության» բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանը նշեց, որ այս խնդիրը կարգավորելու նպատակով «Հայաստանի թռչունների պահպանման միությունը» համագործակցում է ՀՀ բնապահպանության նախարարության, ԱՄՆ-ի դեսպանատան և USAID-ի հետ: «Բնապահպանության նախարարությունն այսօր արդեն քննարկում և միջոցներ է ձեռնարկում, որպեսզի կարողանա հավելյալ ջուր մատակարարել Արմաշ՝ փրկելու այս կենսամիջավայրը», - ասաց Ծովինար Հովհաննիսյանը:

ԷկոԼուր-ը գրում է.Հայաստանում նվազում են թռչնատեսակները: 359-ը թռչնատեսակից 2010-ին հրատարակված ՀՀ նոր Կարմիր գրքում գրանցվել է 96 թռչնատեսակ: 1987թ-ի ՀՀ Կարմիր գրքում գրանցված էր 67 թռչնատեսակ:

Հայաստանում թռչունների թվաքանակի նվազմանը նպաստող ոլորտներից են հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, ԷկոԼուրին կարծիք հայտնեց «Հայաստանի թռչունների պահպանման միության» համահիմնադիր Լյուբա Բալյանը:

«Մեծ ազդեցություն ունի հանքարդյունաբերությունը, որը հիմնականում բնաջնջում է իր շառավիղի մեջ մտնող տարածքը, բայց նա կարող է ունենալ տասնյակ կիլոմետր շառավիղով ազդեցություն: Խոսքը վերաբերում է ոչ միայն Կարմիր գրքում գրանցված տեսակներին, այլ նաև սովորական տեսակներին, - ասաց Լյուբա Բալյանը,- Մենք տեսնում ենք լանդշաֆտների փոփոխություն, էկոհամակարգի դեգրադացում, իսկ դա անհրաժեշտ կենսամիջավայր է ոչ միայն թռչունների, այլ նաև մյուս կենդանատեսակների համար»:

Արարատի մարզի Արմաշի լճերը ցամաքեցվել են եւ օգտագործվում են որպես գյուղատնտեսական հանդակներ: Մինչդեռ Արմաշի լճերը հայտնի են որպես ջրաճահճային թռչունների բնադրավայր: Լճերի մի մասը ցամաքեցնելուց հետո թռչունների հազվագյուտ շատ տեսակներ կամ վերացել են, կամ հեռացել են Արմաշից: «Հայաստանի թռչունների պահպանման միության» բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ծովինար Հովհաննիսյանը նշեց, որ այս խնդիրը կարգավորելու նպատակով «Հայաստանի թռչունների պահպանման միությունը» համագործակցում է ՀՀ բնապահպանության նախարարության, ԱՄՆ-ի դեսպանատան և USAID-ի հետ: «Բնապահպանության նախարարությունն այսօր արդեն քննարկում և միջոցներ է ձեռնարկում, որպեսզի կարողանա հավելյալ ջուր մատակարարել Արմաշ՝ փրկելու այս կենսամիջավայրը», - ասաց Ծովինար Հովհաննիսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին