▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ Աբրահամյանը կառավարություն բերեց քաղաքական ռաբիսությունը

Երբ որևէ երկրում կառավարություն է փոխվում, հասարակությունն որոշակի սպասումներ է ունենում` կապված վարվող քաղաքականության վերանայումների հետ:
Մեկ տարի առաջ պաշտոնանկ արվեց Տիգրան Սարգսյանի կառավարությունը` փոխարինվելով Հովիկ Աբրահամյանի կաբինետով: Հասարակությունն ոչ այն օրերին, ոչ էլ հիմա այս կառավարությունից սպասելիքներ չունի: Օբյեկտիվ պատճառն այն է, որ մարդիկ հասկանում են` Հայաստանում պետական բոլոր մարմինները ենթակա են նախագահի կամքին, որն էլ որոշում է քաղաքականությունը:
Սուբյեկտիվ պատճառն այն է, որ Աբրահմյանի վարչապետությունը քրեաօլօգարխիայի հաղթանակն էր, որը հնարավոր դարձավ այն օրերի Եռյակ-Քառյակ տիտռղոսակիր ընդդիմության ճնշման արդյունքում: Ի դեպ, սա այդ օլիգարխիկ ընդդիմության միակ քաղաքական հաջողությունն էր ու, հավանաբար, Սերժ Սարգսյանը` զգալով վտանգը, հենց Հովիկ Աբրահամյանին հանձնարարեց զբաղվել Ծառուկյանի քաղաքական ու տնտեսական կապիտուլյացիայով` հասկացնելով, որ հենց Ծառուկյանի գործոնով է պայմանավորված նրա վարչապետությունը:
Գլոբալ իմաստով` ես ձախողված եմ համարում Հայաստանի բոլոր կառավարություններին, որովհետև նրանք չեն կարողացել լուծել մարդու կյանքի որակի բարձրացման խնդիրը: Բացառություն են կազմում Հրանտ Բագրատյանի, Վազգեն և Արամ Սարգսյանների կառավարությունները: Առաջինը` բոլոր թերություններով հանդերձ, արդյունավետ գործել է պատերազմի տարիներին` իրականացնելով նաև բարեփոխումներ: Վազգենի կաբինետի կարճ գործունեությունն անգամ տվել էր որակական փոփոխություններ, իսկ Արամի վարչապետության պարագայում` գնահատելի եմ համարում նրա քաղաքական սկզբունքայնությունը:
Ինչ մնում է Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի կառավարությունների համեմատությանը, ապա, կրկնում եմ, գլոբալ առումով` նրանց երկուսի գործունեությունն էլ հեռու է բավարար լինելուց, սակայն անձամբ ինձ համար` ավելի շահեկան վիճակում է նախորդ կառավարությունը:
Նախ, թիմային իմաստով` այն ավելի քաղաքական էր, ի տարբերություն այսօրվա նոմենկլատուրային հիբրիդի:
Երկրորդ, Սարգսյանի կաբինետում գոնե կային ծրագրային մոտեցումներ, որոնք չէին սակարկվում: Այսօր նման բան գոյություն չունի:
Երրորդ, ինձ համար խորշելի է, երբ պոպուլիզմով զբաղվում է իշխանությունը: Տիգրան Սարգսյանը նման բան չէր անում, Հովիկ Աբրահամյանի մոտ դա հասել է քաղաքական ռաբիսության մակարդակի:
Մեծ հաշվով` Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը պայմանավորված էր Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործոնով ու հիմա դարձել ե անիմաստ` նույն այդ գործոնի չեզոքացման հետևանքով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին