▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Հայրապետյանի անվամբ փողոց՝ Արարատի մարզում

Արարատի մարզի Այգեզարդ գյուղի  Չկալովի փողոցն այսուհետ կրելու է տնային կալանքի ներքո գտնվող՝ ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի անունը: Առաջարկը պատկանում է Այգեզարդի ավագանու անդամ Գարիկ Բադալյանին.

«Չկալովը գյուղի հենց առաջին փողոցն է: Մեծ շռայլություն է այդ անունով փողոց ունենալը: Չկալովը սովետական հերոս, օդաչու է եղել և չգիտեմ, թե ինչ է արել Հայաստանի համար: Իսկ Լևոն Հայրապետյանը մեր ժամանակի մեծ հայերից մեկն է և այս քայլով մեր աջակցությունն ենք հայտնում նրան»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գարիկ Բադալյանը:

Նրա խոսքով՝ այսօր անտարբերության մթնոլորտ կա, իսկ այդ փողոցի բնակիչները ստանալով անձնագրերը՝ կսկսեն հետաքրքրվել, թե ո՞վ է նա:

«Կուսումնասիրեն գործերը և դա վարակիչ կլինի: Իրենք էլ կփորձեն ինչ-որ կերպ օգտակար լինել համայնքին, Հայրենիքին: Գոնե մեկ ծառ կտնկեն»,-հույս հայտնեց Գարիկ Բադալյանը:

Եվ, քանի որ այս փոփոխությունը շատերի զարմանքն է հարուցել և նրանց հուզում է հարցը, թե Լևոն Հայրապետյանն  ի՞նչ է արել Հայաստանի համար, ավագանու անդամը նկատում է.

«Ես չեմ առանձնացնում Հայաստանն ու Արցախը: Արցախը ՀՀ մարզերից մեկն է, տարբերություն չկա: Իսկ Լևոն Հայրապետյանը հայրենասեր մարդ է և կապ չունի, թե որտեղ է ներդրումներ կատարել»:

Խոսելով համայնքում կատարվող այլ աշխատանքներից՝  Գարիկ Բադալյանը նշեց, որ բարեկարգվել են մի շարք փողոցներ, երիտասարդության և սպորտի կենտրոն է կառուցվում, տարածք է հատկացվել եկեղեցի և հանգստյան գոտի կառուցելու համար.

«Ցանկանում ենք Թուրքիայի տարածքում ավերված հայկական եկեղեցու մակետ վերցնել և նույն անունով եկեղեցի կառուցել»,-տեղեկացրեց Այգեզարդի ավագանու անդամը:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։

Արարատի մարզի Այգեզարդ գյուղի  Չկալովի փողոցն այսուհետ կրելու է տնային կալանքի ներքո գտնվող՝ ռուսաստաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի անունը: Առաջարկը պատկանում է Այգեզարդի ավագանու անդամ Գարիկ Բադալյանին.
«Չկալովը գյուղի հենց առաջին փողոցն է: Մեծ շռայլություն է այդ անունով փողոց ունենալը: Չկալովը սովետական հերոս, օդաչու է եղել և չգիտեմ, թե ինքն ինչ է արել Հայաստանի համար: Իսկ Լևոն Հայրապետյանը մեր ժամանակի հայերից մեկն է և այս քայլով մեր աջակցությունն ենք հայտնում նրան»,-զրույցում ասաց Գարիկ Բադալյանը:
Նրա խոսքով՝ այսօր անտարբերության մթնոլորտ կա, իսկ այ փողոցի բնակիչները ստանալով անձնագիրը՝ կսկսեն հետաքրքրվել, թե ո՞վ է նա:
«Կուսումնասիրեն գործերը և դա վարակիչ կլինի: Իրենք էլ կփորձեն ինչ-որ կերպ օգտակար լինել համայնքին, Հայենիքին: Գոնե մեկ ծառ կտնկեն»:
Եվ, քանի որ այս փոփոխությունը շատերի զարմանքն է հարուցել և շատերն են տվել՝ թե նա ի՞նչ է արել Հայաստնի համար հարցը, ավագանու անդամը նկատում է.
«Ես չեմ առանձանցնում Հայաստանն ու Արցախը: Այն ՀՀ մարզերից մեկն է, տարբերություն չկա: Իսկ Լևոն Հայրապետյանը հայրենասեր մարդ է և կապ չունի, թե որտեղ է ներդրումներ արել»:
Խոսելով համայնքում կատարվող աշխատանքներից՝  Գարիկ Բադալյանը նշեց, որ բարեկարգվել են մի շարք փողոցներ, երիտասարդության և սպորտի կենտրոն է կառուցվում, տարածք է հատկացվել եկեղեցի և հանգստյան գոտի կառուցելու համար.
«Ցանկանում ենք Թուրքիայի տարածքում ավերված հայկական եկեղեցու մակետ վերցնել և նույն անունով եկեղեցի կառուցել»,-տեղեկացրեց Այգեզարդի ավագանու անդամը:
Անի Կարապետյան
Արարատի մարզի Այգեզարդ գյուղի  Չկալովի փողոցն այսուհետ կրելու է տնային կալանքի ներքո գտնվող՝ ռուսաստաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի անունը:Առաջարկը պատկանում է Այգեզարդի ավագանու անդամ Գարիկ Բադալյան

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին