▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահչուփյան. «Ես չունեմ լիազորություն` ներկայացնելու հայ համայնքը»

 

Օրերս Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական ընտրված պոլսահայ գրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը հարցազրույց է տվել արաբական «Al Jazeera» լրատվամիջոցին: Մահչուփյանը նախ դրվատանքի խոսքեր է հնչեցրել Թուրքիայի ներկայիս կառավարության հասցեին` ասելով. «Քրդերի համար էլ, մյուսների համար էլ հնարավոր չէ սրանից ավելի լավ կառավարություն գտնել»:
Հարցին, թե 2015-ին ընդառաջ որևէ ներդրում կունենա Հայկական հարցում, Մահչուփյանը պատասխանել է, որ բնականաբար ինքն իր նպաստավոր ազդեցությունը կունենա Հայկական հարցում, ինչպես օրինակ եթե քուրդ նշանակվեր խորհրդական, քրդական հարցի վրա ազդեցություն կունենար:
«Բայց պետք է ասեմ, որ Հայկական հարցը Թուրքիայի ամենակարևոր խնդիրը չէ: Այս պահին երկրի օրակարգի միջնամասում տեղ զբաղեցնող մի հարց է այն: Իմ ազդեցությունն առաջին աստիճանի չի լինի: Ես չունեմ լիազորություն` ներկայացնելու հայ համայնքը, այստեղ հիմնական դերակատարը հենց ինքը համայնքն է, հայկական սփյուռքը»,- ասել է Թուրքիայի վարչապետի հայ խորհրդականը:
Ermenihaber.am

ermenihaber-ի փոխանցմամբ՝ օրերս Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական ընտրված պոլսահայ գրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը հարցազրույց է տվել արաբական «Al Jazeera» լրատվամիջոցին: Մահչուփյանը նախ դրվատանքի խոսքեր է հնչեցրել Թուրքիայի ներկայիս կառավարության հասցեին` ասելով. «Քրդերի համար էլ, մյուսների համար էլ հնարավոր չէ սրանից ավելի լավ կառավարություն գտնել»:

Հարցին, թե 2015-ին ընդառաջ որևէ ներդրում կունենա Հայկական հարցում, Մահչուփյանը պատասխանել է, որ բնականաբար ինքն իր նպաստավոր ազդեցությունը կունենա Հայկական հարցում, ինչպես օրինակ եթե քուրդ նշանակվեր խորհրդական, քրդական հարցի վրա ազդեցություն կունենար:

«Բայց պետք է ասեմ, որ Հայկական հարցը Թուրքիայի ամենակարևոր խնդիրը չէ: Այս պահին երկրի օրակարգի միջնամասում տեղ զբաղեցնող մի հարց է այն: Իմ ազդեցությունն առաջին աստիճանի չի լինի: Ես չունեմ լիազորություն` ներկայացնելու հայ համայնքը, այստեղ հիմնական դերակատարը հենց ինքը համայնքն է, հայկական սփյուռքը»,- ասել է Թուրքիայի վարչապետի հայ խորհրդականը:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին