Դե եթե մի ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Ճոյտը լինի, իմ սիրելի Լուիզա Ղամբարյանն էլ նկարահանման ժամանակ ուշաթափ կլինի...
Միայն արվեստն էր մնացել, որ ճոյտանմանները չաղավաղեին, բայց դրանք արվեստ էլ մտան...
Նշանակում է, Հայաստանում իսկապես վիճակը շատ վատ է...
Հիշեցնենք, որ երեկ` Թալինի շրջանի Հակո գյուղում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանուհի Լուիզա Ղամբարյանն ուշագնաց է եղել:
Այս տեղեկությունը Asekose.am-ին էր փոխանցել նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը`«Ճոյտը», ով ֆինանսավորում է տվյալ ֆիլմը և հանդես է գալիս սցենարի հեղինակի դերում: