Լուսանկարիչ Հելլեն Ալլերը տեղադրել է մոր և կեսարյան հատման միջոցով ծնված նորածնի լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում` գրելով, որ լուսանկարն արվել է կեսարյան հատումից երկու օր անց, սակայն մայրը չի ցանկանում բացահայտել իր ով լինելը: Ըստ լուսանկարչի` այս ձևով իրենք փորձել են ցույց տալ, որ կանայք երբեք չպետք է ամաչեն իրենց տեսքից: Հավելենք, որ այս լուսանկարի հրապարակումից հետո այն բուռն քննարկման առարկա է դարձել:



