▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նազարբաև և նրա նմաններ, կողմնորոշվե՛ք, ուզում եք ճանաչել ԼՂՀ-ն

Մի բանի մասին հստակ կարծիք արտահայտելու համար առնվազն պետք է ունենալ ստույգ տեղեկություն: Քանի որ չունեմ տեղեկություն այն մասին` արդյոք ՀՀ-ն ԵՏՄ վերջիվերջո կմտնի Արցախի հետ, թե ոչ, դրա համար չեմ ցանկանում անիմաստ գուշակություններ անել: Պատկերացնենք, որ ՀՀ-ն առանց Արցախ է մտնում ԵՏՄ: Բոլորի մոտ հարց է առաջանում, արդյո՞ք ՀՀ և Արցախի սահմանին կտեղադրվի մաքսակետ, սրա պատասխաննել կլինի անիմաստ գուշակություն, բայց հստակ կարող եմ ասել մի բան. մաքսակետ դրվում է ճանաչված պետությունների մեջ, իսկ, եթե Նազարբաևը և նրա նմանները պնդեն, որ պետք է մաքսակետ դրվի երկու հայկական պետությունների մեջ, խնդրեմ ճանաչեք ԼՂՀ-ն, որպես անկախ պետություն դնենք, իսկ եթե չեք ճանաչում, ապա մաքսակետ չեն դնում չճանաչված, միջազգային հարաբերությունների սուբեկտ չհամարվող երկրի հետ: Դե հիմա Նազարբաև և նրա նմաններ, կողմնորոշվե՛ք. ուզում եք ճանաչել ԼՂՀ-ն, իսկ մենք մաքսակետ դնենք, կամ սսկվեք:

 

Տիգրան Մկրտչյան


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին