▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նոր Սերունդ»-ը` փաստաբան Գարիկ Գալիկյանի գործի մասին

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով իր դիրքորոշումը փաստաբանների պալատի 01.03.2016թ. թիվ 81-Ա/ԿԳ-16050 որոշման վերաբերյալ:

01.03.2016թ-ին ՀՀ փաստաբանների պալատը թիվ 81-Ա/ԿԳ-16050 որոշմամբ քննության է առնվել «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիլեյանի 22.02.2016թ. թիվ 01/036 դիմումը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշման համաձայն ՀՀ փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջի խախտման հատկանիշներով փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական գործ:

Փաստաբանների պալատի եզրահանգման համառոտ նկարագիր

Փաստաբանների պալատի եզրահանգմանը համաձայն «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանի դիմումի հիման վրա փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ պետք է հարուցել կարգապահական վարույթ, հետևյալ պատճառաբանությամբ.

Ըստ փաստաբանների պալատի դիրքորշման նույնասեռականների և նույնասեռականության վերաբերյալ կարծիքը դա յուրքանչյուր մարդու սեփական կարծիքն ունենալու՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքն է: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորչության ներքո են, Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն:  Մասնավորապես՝ որևէ մարդու ընտանիքը միայն տղամարդ և կին փոխհարաբերությունների միջոցով կառուցելու կարծիքը կամ համոզմունքը ունի սահամանադրական հիմք: Ընտանիքը, սահմանադրորեն երաշխավորված որպես բնական բջիջ դիտարկելը ամբողջությամբ արդարցված է նաև ֆիզիոլոգիայի տեսանկյունից: Տղամարդու և կնոջ մասնակցությամբ ընտանիքի կազմումը բնական է, քանի որ այդ միությունն ապահովվում է Մարդ տեսակի նոր ծնունդ և մահկանացու էության շարունակականությունը՝ ժառանգների միջոցով: Երկու տղամարդու կամ երկու կնոջ միությունը անբնական է, քանի որ ֆիզիոլոգիական հատկանիշներով նրանց ինքնին չի օժտում որդեծնությամբ: Տվյալ մոտեցումն ամրագրված է նաև հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում բացառիկ նշանակություն ունեցող քրիստոնեական կրոնում: Վերոնշյալ տեսանկյունից փաստաբան Գարիկ Գալիկյանի կամ որևէ մարդու՝ տղամարդու և կնոջ միջոցով ընտանիք կազմելու վերաբերյալ համոզմունքը կամ նույն սեռի ներկայացուցիչների ոչ բնական միության վերաբերյալ քննադատական կարծիքը պետք է հարգել՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 41-րդ և 42-րդ հոդվածների: Ըստ փաստաբանների պալատի դիրքորշման փաստաբանների պալատը քննարկման առարկա է դարձնելու փաստաբան Գարիկ Գալիկյանի կողմից ենթադրաբար կատարված՝ «Երբ տեսնեմ, տրորելու եմ, ոտնատակ եմ տալու ու պետք է վառել, այո միշտ տրորել եմ, տրորելու եմ ու գնալու եմ տենց էլ առաջ» արտահայտությունները, հրապարակային հնչեցնելու վարքագիծը(անկախ նրանից թե ով է հանդիսանում այդ արտահայտությունների հասցեատերը):  Փաստաբանների պալատը իր որոշման մեջ հղում է կատարել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 11-ին մասին, այն է՝ փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար, համանուն օրենքի 39.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, համաձայն որի փաստաբնի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝ պետական, տեղական ինքնակառավարման և ոչ պետական մարմինների, ինչպես նաև այլ անձանց դիմումները, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները: Համանուն հոդվածի 4-րդ մասին համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքն է փաստաբանի արարաքի մեջ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի և/կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված պահանջների խախտման հատկանիշների առերևույթ առկայությունը: ՀՀ փաստաբանների պալատի ընդահնուր ժողովի կողմից 11.02.2012թ. թիվ 1/4-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի  2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի  փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասրակական կոչման նկատմամաբ հարգանքի ձևավոևմանն ու ամրապնդմանը: Վերոգրյալից հետևում է, որ փաստաբանը մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեության ընթացքում չպետք է կատարի այնպիսի արարք, որը կարող է վնասել փաստաբանի մաանագիտության բովանդակության և հասարակաակն կոչման նկատմամաբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:

Սույն որոշմամբ հարուցվող կարգապահական վարույթով պալատը ստուգելու է բացառապես փաստաբանի կարգավիճակում հանդես եկող անձի կողմից ենթադրաբար կատարված արտահայտությունները հրապարակային հնչեցնելու արարք՝ փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը նպաստելու տեսանկյունից:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ դիրքորոշում

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի 01.03.2016թ-ի թիվ 81-Ա/ԿԳ-16050 որոշումը մասամբ վերաբերելի չէ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ կողմից 22.02.2016թ.-ին թիվ 01/036 ներկայացված դիմումին: Մասնավորապես՝ փաստաբանների պալատի որոշման մեջ դիտարկում է կատարվում մարդու սահմանադրական իրավունքներին, ինչը ինքնին տրամաբանական է և օրինաչափ, սակայն ոչ վերաբերելի տվյալ գործին: ՀՀ Սահմանադրությամբ չի արգելվում, ավելին պաշտպանվում է մարդու կարծիք ունենանալու և դիրքորոշում արտահայտելու իրավունքը: Այս իրավադրույթը տվյալ դիմումի շրջանակներում պետք է մեկնաբանել ոչ թե ընդգրկուն, այլ փաստաբանի կողմից, որպես մասնագիտական կարծիք և դիրքորոշում: ՀՀ Սահմանադրության տվյալ հոդվածը չպետք է դիտարկել որպես բացարձակ իրավունք կարծիք արտահայտելու վերաբերյալ: Խոսքի ազատության իրավունքի տեսանկյունից դիտարկելով՝ կարող ենք ասել, որ այն նույնպես բացարձակ իրավունք չէ: Մարդու խոսքի ազատ կամաարտահայտությունը սահմանափակման ենթակա չէ մինչ այն պահը, երբ սկսվում է այլոց իրավունքները և ազատությունները: Փաստաբանական պալատի կողմից տվյալ դիմումի շրջանակներում անդրադարձ է կատարվել 06.12.2015թ.-ի ընդունված ՀՀ Սամանադրությանը, մասնավորապես՝ Սահամանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասին: Համաձայն ՀՀ Սահամանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասի ընտանիքըորպես հասարակության բնական և հիմնական բջիջբնակչությանպահպանման և վերարտադրման հիմքինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքոենՓաստաբաներրի պալատը վերոնշյալ հոդվածը մեկնաբանում է կին տղամարդ փոխհարաբերությունների միջոցով ընտանիք կազմելու սահամանադրական հիմքի մասով, սակայն, նմանատիպ տեսակետ արտահայտելով, փաստաբանների պալատը իրավական հարթությունից  անցում է կատարում խնդրի մեկնաբանման սոցիալական  և հոգևոր հարթություն՝ քննարկման առարկա դարձնելով ընտանիք կազմելու, սերունդների առաջացման, ծնելիության վերաբերյալ հարցեր, որնոք ոչ մի կերպ չեն կարող առնչվել իրավական հարթությունում գտնվող տվյալ խնդրի հետ: «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն փաստաբանների պալատ ներկայացված կարգապահական վարույթ իրականացնելու պահանջի մասին դիմումով հիմք է տեսնում փաստաբանի կողմից փաստաբանի վարքագծի կանոնագրքի իրավադրույթների խատում:

Փաստաբանների պալատի համանուն որոշման մեջ տեղ գտած մեկ այլ դիրքորոշման համաձայն փաստաբանի կողմից հնչեցված հրապարակային ատելության կոչերը դիտարկվում է, որպես վերջինիս կողմից հնչեցված քննադատական կարծիք, որը ըստ փաստաբանների պալատի պետք է հարգել համաձայն ՀՀ Սահմանադրության 41-րդ և 42-րդ հոդվածների: ՀՀ Սահամանադրության 41-րդ հոդվածի համաձայն յուրաքամչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը, կամ այլ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիասակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը, այն կարող է սահմանափակվել միայն օրենքով, պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: ՀՀ Սահամանադրության 42-րդ հոդվածի համաձայն յուրաքանյուր ոք ունի կարծիքի արտահայտման իրավունք: Դիմումատուն միանշանակ հերքում է տվյալ հոդվածին հղում կատարելու փաստաբանների պալատի արտահայտած այն դիքորշումը, ըստ որի փաստաբան Գարիկ Գալիկյանը քննադատական կարծիք է արտահայտել, և այն պետք է հարգել: ՀՀ փաստաբանների պալատի արտահայտած դիրքորշումը և ՀՀ Սահմանադրությանը հղում կատարելը,  կարծիք արտահայտելու ազատության իրավունքին օբյեկտիվ չէ, կարծիք արտահայտելու ազատությունը բացարձակ իրավունք չէ և ենթակա է սահամանափակման ՀՀ Սահամանադրության 42-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան, այն է՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել  միայն օրնեքով՝ պետական անվտնագության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց  պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրվունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Փաստաբան Գարիկ Գալիկյանը տվյալ հաղորդման ժամանակ հանդիսանում էր որպես փորձագետ-փաստաբան և պետք է առաջնորդվեր ՀՀ կողմից վավերացված միջազգային իրավական ակտերով, ՀՀ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ փաստաբանի վարքագծի կանոնագրքի իրվադրույթներով, անկախ այն հանագամնքից, թե ինչպիսին են վերջինիս սուբյեկտիվ դիրքորոշումները տվյալ անձի նկատմամբ:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն այն դիրքորոշման է, որ փաստաբանների պալատի վերոնշյալ որոշումը մասամբ վերաբերելի է դիմումատուի կողմից ներկայացված կարգապահական վարույթ իրականացնելու մասին դիմումին: Փաստաբանների պալատի կողմից անդրադարձը անձի ֆիզիոլգիական հատկանիշներին արդարացված չէ փաստաբանների պալատի կարգապահական վարույթ հարուցելու ընթացակարգով: Փաստաբանների պալատը իրավասու չէ քննության տակ դնել անձի ֆիզիոլագիական և/կամ սեռական կողմնորոշման  հատկանիշները կամ հայ ժողովրդի հոգևոր կյանքի հարցը, կարգապահական վարույթ իրականացնելու մասին իրավական եզրակացության որոշման լույսի ներքո:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին