Armlur.am-ը գրում է. երեկ քրեական աշխարհում հայտնի հայազգի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ «Զապին», Նուբարաշեն ՔԿՀ տեղափոխելու փոխարեն տարել են «Էրեբունի» ԲԿ: Բուժկենտրոնից հաստատեցին նշված տեղեկությունը և հայտնեցին, որ նա այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Զապը հիվանդանոց է տեղափոխվել ստամոքս-աղիքային տրակտի սուր արյունահոսության պատճառով: Մեր տեղեկություններով, «օրենքով գողի» շրջապատն անում է հնարավորը Սողոյանին հիվանդության պատճառաբանությամբ ՔԿՀ չտեղափոխելու համար:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում