▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացուն կարելի է դատապարտել, իշխանությանը՝ ո՞չ

«Շատ դժվար է կողմնորոշվել: Սահմանադրական բարեփոխումներում դրական այնն է, որ առաջին անգամ ընդգրկվում է կայուն զարգացման գաղափարը, որը ենթադրում է, որ որևէ գործունեություն ծավալելիս անպայման էկոլոգիական անվտանգությունը պետք է հաշվի առնեն: Սա մեզ թույլ կտա հղում կատարել Սահմանադրության՝ որևէ տնտեսական, ռազմավարական գործուենություն ծավալելու դեպքում: Բայց, եթե ներկայիս Սահմանադրությամբ պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը, ապա նոր Սահմանադրությամբ գրված է, որ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը: Բոլորս էլ կարող ենք խթանել.կարող է ստացվել, կարող է՝ ոչ: Այս հարցը մենք բարձրաձայնել ենք, բայց արձագանք չեղավ: Կուզեինք, որ վերականգնվեր քաղաքացու՝ մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքը  Այսինքն, կան թաքնված կետեր, որոնք պետք է բացահայտել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանին հետաքրքրում էր, թե ինչպես է Սահմանադրությունում էկոլոգիական հարցերի շուրջ ներկայացված կետը պարտավորեցնում քաղաքացիներին պաշտպանել միջավայրը.

«Ինչպե՞ս է Սահմանադրությունը քաղաքացիներին պարտավորեցնում, իսկ պետությանը՝ ոչ: Քաղաքացուն կարելի է դատապարտել, իշխանությանը՝ ո՞չ: Հանքարդյունաբերությունը, որ փչացած է, ո՞վ է պատասխանատու, քաղաքացին, թե՞ իշխանությունը»,-հետաքրքրվեց ազգագրագետը:

«Նույնը մենք էինք ասում»,-նկատեց բնապահանը:

Հրանուշ Խառատյանին մտահոգում է նաև երկքաղաքացիության հարցը.

«Սփյուռք ունեցող երկրին անհրաժեշտ են արտերկրում ապրող հայերը: Ի վերջո կարող են քաղաքացիությունը մեկը դարձնել՝ հրաժարվելով մյուսից»,-կարծում է ազգագրագետը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին