▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրդերը հարձակվել էին Սանոսյան ընտանիքի վրա՝ սպանելով տղամարդկանց, կանանց և երեխաներին

 

Սանոսյանների պատմությունը
1845 թ., Վան
Դենա Աբավին ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր ընտանիքի պատմությունը, որի արմատները հասնում են մինչև 1845 թվականը: Քրդերը հարձակվել էին Սանոսյան ընտանիքի վրա՝ սպանելով տղամարդկանց, կանանց և երեխաներին, իսկ գյուղն այրելով մինչև մոխիրները: Հաջորդ առավոտ կենդանի մնացած ծեր մի մարդ, շրջելով մոխիրների մեջ, գտնում է անդամահատված ձեռքով մի փոքրիկ տղայի: Նա բուժում է տղայի վերքերն ու նրան Ավետիս կոչում:«Ընտանիքիս պատմության արմատները հասնում են մինչև 1845 թվականը, երբ Սանոսյաններն ապրում էին Վան նահանգի Ավանս գյուղում: Նրանց կանայք հայտնի էին իրենց գեղեցկությամբ և տպավորիչ աչքերով: Մի քուրդ, սիրահարվելով Սանոսյանների ընտանիքից մի հայուհու և մերժում ստանալով, առևանգում է նրան: Սանոսյան ընտանիքի տղամարդիկ հարձակվել էին այդ քրդերի վրա և սպանել նրանց: Իրենց որդիների սպանության համար վրեժխնդիր լինելու մղումով քրդերը հարձակվել էին Սանոսյան ընտանիքի վրա՝ սպանելով տղամարդկանց, կանանց և երեխաներին, իսկ գյուղը՝ այրելով մինչև մոխիրները: Հաջորդ առավոտ կենդանի մնացած ծեր մի մարդ, շրջելով մոխիրների մեջ, գտնում է անդամահատված ձեռքով մի փոքրիկ տղայի: Նա բուժում է տղայի վերքերն ու նրան Ավետիս կոչում:
 
Հետագայում նա տղայի հետ ուղևորվել էր Ուրֆա, որտեղից էլ սերում են ներկայիս Սանոսյանները:Ավետիսը մեծացել էր և ամուսնացել, երկու որդի ուներ. մեկի մասին ոչինչ հայտնի չէ, մյուսի անունը Կարապետ էր: Կարապետը 5 որդի ուներ՝ Եփրեմը, Գևորգը, Ավետիսը, Հակոբն ու Սանոսը: Նա նաև երկու դուստր ուներ՝ Թագուհի և Սիրուն անուններով: Կարապետը հացի փուռ ուներ, որտեղ էլ աշխատում էր իր որդիների հետ: 1895 թվականին Կարապետին և արդուն՝ Եփրեմին, թուրքերը սպանում են հենց փռի ներսում:
 
1915-ից՝ Ցեղասպանության մեկնարկից մեկ տարի անց թուրքերը, քանդելով իրենց տունը, սպանում են Թագուհուն և Սիրունին: Կենդանի մնացած 4 որդին լքում են Ուրֆան և ճանապարհին կորցնում միմյանց: Գևորգը բնակություն էր հաստատել Եգիպտոսում, Ավետիսը՝ Սիրիայում, Հակոբը՝ Հորդանանում, Սանոսը՝ Պաղեստինում: 1922 թվականին Ավետիսը մեկնում է Եգիպտոս՝ հանդիպելու Գևորգին, սակայն մնացած եղբայրներին այդպես էլ այլևս չի տեսնում»:

Սանոսյանների պատմությունը

1845 թ., Վան

Դենա Աբավին ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր ընտանիքի պատմությունը, որի արմատները հասնում են մինչև 1845 թվականը: Քրդերը հարձակվել էին Սանոսյան ընտանիքի վրա՝ սպանելով տղամարդկանց, կանանց և երեխաներին, իսկ գյուղն այրելով մինչև մոխիրները: Հաջորդ առավոտ կենդանի մնացած ծեր մի մարդ, շրջելով մոխիրների մեջ, գտնում է անդամահատված ձեռքով մի փոքրիկ տղայի: Նա բուժում է տղայի վերքերն ու նրան Ավետիս կոչում:

«Ընտանիքիս պատմության արմատները հասնում են մինչև 1845 թվականը, երբ Սանոսյաններն ապրում էին Վան նահանգի Ավանս գյուղում: Նրանց կանայք հայտնի էին իրենց գեղեցկությամբ և տպավորիչ աչքերով: Մի քուրդ, սիրահարվելով Սանոսյանների ընտանիքից մի հայուհու և մերժում ստանալով, առևանգում է նրան: Սանոսյան ընտանիքի տղամարդիկ հարձակվել էին այդ քրդերի վրա և սպանել նրանց: Իրենց որդիների սպանության համար վրեժխնդիր լինելու մղումով քրդերը հարձակվել էին Սանոսյան ընտանիքի վրա՝ սպանելով տղամարդկանց, կանանց և երեխաներին, իսկ գյուղը՝ այրելով մինչև մոխիրները: Հաջորդ առավոտ կենդանի մնացած ծեր մի մարդ, շրջելով մոխիրների մեջ, գտնում է անդամահատված ձեռքով մի փոքրիկ տղայի: Նա բուժում է տղայի վերքերն ու նրան Ավետիս կոչում: Հետագայում նա տղայի հետ ուղևորվել էր Ուրֆա, որտեղից էլ սերում են ներկայիս Սանոսյանները:

Ավետիսը մեծացել էր և ամուսնացել, երկու որդի ուներ. մեկի մասին ոչինչ հայտնի չէ, մյուսի անունը Կարապետ էր: Կարապետը 5 որդի ուներ՝ Եփրեմը, Գևորգը, Ավետիսը, Հակոբն ու Սանոսը: Նա նաև երկու դուստր ուներ՝ Թագուհի և Սիրուն անուններով: Կարապետը հացի փուռ ուներ, որտեղ էլ աշխատում էր իր որդիների հետ: 1895 թվականին Կարապետին և արդուն՝ Եփրեմին, թուրքերը սպանում են հենց փռի ներսում: 1915-ից՝ Ցեղասպանության մեկնարկից մեկ տարի անց թուրքերը, քանդելով իրենց տունը, սպանում են Թագուհուն և Սիրունին: Կենդանի մնացած 4 որդին լքում են Ուրֆան և ճանապարհին կորցնում միմյանց: Գևորգը բնակություն էր հաստատել Եգիպտոսում, Ավետիսը՝ Սիրիայում, Հակոբը՝ Հորդանանում, Սանոսը՝ Պաղեստինում: 1922 թվականին Ավետիսը մեկնում է Եգիպտոս՝ հանդիպելու Գևորգին, սակայն մնացած եղբայրներին այդպես էլ այլևս չի տեսնում»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին