▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը մեծ ավանտյուրա արեց, որը կարծես` աշխատեց. «ՀԺ»

armtimes.com-ը գրում է. Այսօր եւ վաղը լարված կանցնեն, քանի որ, ինչպես հայտնի է, մտահոգություն կար, որ Շուշիի ազատագրման օրվա առիթով պատերազմական գործողությունները հայ-ադրբեջանական շփման գծում կարող են վերսկսվել: Երեկ երեկոյի դրությամբ, սակայն, մի շարք ազդանշաններ եղան, որոնք ամեն դեպքում հույս են ներշնչում, որ որոշ հարցեր լուծվել են կամ առնվազն դրական նախապայմաններ են ստեղծվել դրանց լուծման համար, եւ ռազմական գործողություններին դիմելու անհրաժեշտություն չի լինի: 

Ով էր «պատրաստվում» հարձակվել 

Իհարկե, մտավախություն կա, որ Ադրբեջանը կարող է հարձակում գործել, եւ վերլուծաբանների կողմից այս համատեքստում էլ դիտարկվում է Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրինագծի շուրջ տեղի ունեցած գործընթացները, որպես Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող քայլ: Սակայն այս օրերին Ադրբեջանի գործողությունները նման չէին հարձակման պատրաստվողի գործողությունների, ավելին, դրանք նման էին պաշտպանվողի գործողությունների. աննախադեպ մեծ ծավալների ռազմական ուժի կենտրոնացումը շփման գծում, ինչ-որ զորավարժություններ եւ այլն: Նախօրեին շփման գծում Ադրբեջանը հրետանային ու հրթիռային զորքերի զորավարժություններ էր սկսել, որոնց ընթացքում, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, իրականացվում են ռուսական արտադրության « Мста-С» ինքնագնաց հաուբիցների կիրառման գործնական պարապմունքներ: Նույն հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ  մարտական վիճակի են բերվել հրետանային համակարգերը: 

Միաժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով կառավարական աղբյուրների վրա, հաղորդեցին, թե Ռուսաստանը այս օրերին շարունակում է  զենքեր մատակարարել Ադրբեջանին, ավելին, նաեւ մասնագետներ, որոնք դասընթացներ են անցկացնում այդ զենքերը կիրառելու ուղղությամբ: Մի քանի օր առաջ Իլհամ Ալիեւը կնոջ հետ մեկնել էր շփման գծին հարող եւ նախորդ լայնածավալ ռազմական գործողություններից ավերված ադրբեջանական գյուղեր: Երեկ այս երկրի պաշտպանության նախարարությունը հավաքել է հավատարմագրված երկրների դեսպաններին եւ տարել շփման գիծ:

Դեռ կարելի է հիշել եւ լրացնել վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի այս գործողությունների շարքը: Սրանք ամեն ինչ կարելի է անվանել, միայն ոչ հարձակման պատրաստվող երկրի քայլեր: Հարձակվող երկրի ղեկավարը կնոջ հետ չէր գնա ճակատ, դեսպաններին չէր տանի, զորավարժություններ չէր սկսի, ռուսական զենքով ու մասնագետներով չէր սպառնա: Ճիշտ է, կարող է լինել կարծիք, թե խաբուսիկ տպավորության համար է այս ամենն արվում, «պաշտպանական քայլերով» զգոնությունը թուլացնելու եւ հարձակման անցնելու նպատակով, սակայն պատերազմը թատրոն չէ, եւ գործողությունները ինչ-որ տրամաբանության, միեւնույն է, ենթարկվում են:

Բացի այդ, երեկ արդեն միջազգային անկախ վերլուծական կենտրոնը տեղեկություն հաղորդեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը 800 զոհ է տվել: Սա հսկայական մեծ թիվ է, եւ եթե գումարենք ռազմական տեխնիկայի կորուստները, որ հաղորդել է ՀՀ ՊՆ-ն, ապա ակնհայտ է, որ այս երկիրը դեռեւս պետք է գտնվելիս լինի կատարվածից ստացած «նոկաուտի» մեջ: Նրան ժամանակ է պետք ուշքի գալու եւ կրկին հարձակվելու նպատակով ուժերը վերականգնելու համար: Իսկ եթե հաշվի առնենք, որ ապրիլի լույս 2-ի հարձակմանը Ադրբեջանը պատրաստվել էր մոտ 10 տարի եւ իրականացրեց այն հայտնի ռազմավարական գործընկերոջ օգնությամբ, ապա շանսերը, որ նա նորից կգնա այդ քայլին, մինիմումի են հասնում, եթե չասենք՝ վերանում են:

Ով «չէր պատրաստվում» հարձակվել

Հայկական կողմի գործողությունները այս նույն ընթացքում տրամաբանորեն հակառակն էին: Ճիշտ է, մեզ մոտ էլ ֆեյսբուքում կոչեր հնչեցին, թե հաշվի առնելով Ադրբեջանի հնարավոր հարձակման վտանգը, պետք է դիվանագետներին տանել շփման գիծ, բայց նման բան չարվեց ու կարծես չի էլ պլանավորվում: Եղան կոնկրետ «պատժիչ գործողություններ», որոնք Ադրբեջանին ստիպեցին նամակներ ուղարկել տարբեր միջազգային կազմակերպություններ՝ պահանջելով Հայաստանին կարգի հրավիրել: 

Կանանց օգնությանը որպես «խաղարարար էակների»՝ ոչ ոք չդիմեց, հայկական զինուժի կուտակումը շփման գծում գրեթե աննկատ կատարվեց, եւ մեծ աղմուկ բարձրացավ, որ ռուսական զենքը ոչ մի կերպ Հայաստան չի հասնում: Իսկ որ ամենակարեւորն է` հայտարարվեց, որ եթե Ադրբեջանը  նոր ռազմական գործողություններ ծավալի, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը ու  դրա համար շատ կոնկրետ քայլեր արվեցին: Այս իրավիճակում, ինչպես ասում են, Հայաստանը կարող էր ինքը հարձակվել եւ հայտարարել, թե Ադրբեջանն է սկսել, ու  շարունակությունն արդեն հայտնի է: Ի վերջո՝ ով էր իմանալու, թե որ կողմն է սկսել: Կասեք` արբանյակներից հետեւող պետություննե՞րը: Իսկ նրանցից որեւէ մեկը մինչեւ հիմա ասե՞լ է, թե ինչ է տեսել` ապրիլի լույս 2-ի գիշերը, ո՞վ է սկսել պատերազմը. իհարկե՝ ոչ: Հետեւաբար, չէր ասի նաեւ այս անգամ, որովհետեւ, ինչպես հասկանում եք, պարիտետը պահպանելը կարեւորագույն սկզբունք է միջազգային դիվանագիտության մեջ:

«մեր տոնը չեն փչացնի»

Առայժմ դժվար է ասել, թե այս իրավիճակը ստեղծելով՝ ինչ խնդիր լուծվեց, բայց որ ինչ-որ խնդիր լուծվել է, ակնհայտ է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարբեր պաշտոնյաների` երեկ արած հայտարարություններից, թե իրենք չեն կարծում, որ մոտ ժամանակներս լայնածավալ ռազմական գործողություններ կսկսվեն: Այս մասին երեկ հայտարարեց ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, հանրային ռադիոյի եթերում: «Ես՝ որպես պաշտոնատար անձ, կարող եմ ասել՝ մոտ ժամանակներս չի սպասվում լայնածավալ մարտական գործողություններ»,-ասաց նա: ԼՀՂ վարչապետի խոսնակը ֆեյսբուքում գրառում կատարեց, որ վարչապետ Արայիկ Հարությունյանը «Ռէվոլյուցիա» հաղորդման ժամանակ հավանական չի համարել պատերազմի վերսկսումը:  «Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ պատերազմը չի սկսվի»,- ասել է նա: 

Արտակ Դավթյանը նաեւ  դիվանագիտորեն բացատրեց, թե ինչ էր կատարվում այս օրերին շփման գծում. «Յուրաքանչյուր կողմը՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական, բնականաբար նախապատրաստական աշխատանքներ են կատարում, հաշվի առնելով իրավիճակի լարվածությունը, մյուս կողմից՝ կողմերը ցույց են տալիս հակառակորդին խնդիրը կատարելու իրենց պատրաստակամությունը եւ վճռականությունը, որպեսզի քաղաքական գործընթացներ սկսելու դաշտ բացվի»,- ասաց նա: Հայկական կողմի գործողություններն, իհարկե, խաբուսիկ տպավորություն ստեղծելու էլեմենտներ պարունակում են, սակայն հաշվի առնելով, որ հայկական կողմը միշտ խաղաղության դիրքերից է հանդես եկել, քիչ հավանական է, որ հիմա խաբկանք է առաջացնում:

Շարունալությունը սկզբնղաբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին