Վերջերս, հայտնի պատճառներով, թեժացել են հետևյալ մտքերի պրոպագանդումը.
1. Սերժ Սարգսյանը մեղավոր չի, որ մենք անդամակցում ենք Մաքսային միությանը, քանի որ հայերի կողմից Ռուսաստանի հանդեպ վարած «քաղաքականությունը» դարերի պատմություն ունի:
2. Մենք, լինելով փոքր պետություն, պիտի միշտ ինչ-որ գերտերության «հովանավորության» տակ լինենք, ու այդ «հովանավորի» դերը մի շարք հանգամանքներից ելնելով' պատկանում ա Ռուսաստանին:
Այո, այսպես կոչված «ռուսական կողմնորոշումը» հայերի մոտ արմատավորվել է դեռ 17-18դդ.-ին, գաղափարի «հիմադիրներն» էլ եղել են այդ ժամանակահատվածի խոշորագույն գործիչներ Իսրայել Օրին, Հովսեփ Էմինը, Մովսես Բաղրամյանը, Շահամիր Շահամիրյանը և այլոք: Սակայն իրականում, նրանց մեծ մասը Հայաստանի առաջնահերթ դաշնակից համարում էր ոչ թե Ռուսաստանին, այլ Վրաստանին: Հայաստանի իրական անկախության ձեռքբերման հարցը կապում էին բացառապես հայ ժողովրդի, այլ ոչ թե օտարների ներգործության հետ: Նրանց մեծ մասը, ոչ թե «ռուսական կողմնորոշում» ուներ, այլ Ռուսաստանի հետ կապված նրանց ծրագրերը կրում էին բացառապես դիվանագիտական ու քաղաքական բնույթ: Շահամիրյանը խոսելով Ռուսաստանի կողմից հնարավոր աջակցություն ստանալու մասին, մերժում էր Ռուսաստանում հաստատված կարգերը ու զգուշացնում էր, որ ազատագրումից հետո Հայաստանում ևս չհաստատվոն նմանատիպ կարգեր:
Անցան տարիներ... Ի՞նչ տեսավ հայ ժողովուրդը Ռուսաստանի «հովանավորությունից»: 19-րդ դարի սկզբին «ազատագրեցին» Արևելյան Հայաստանը, բայց հաստատեցին կարգեր, որոնք գրեթե չէին տարբերվում պարսիկների կողմից նախկինում հաստատված ստրկատիրական, գաղութային կարգերից: 1870 - 1920-ական թվականների ընթացքում, չնայած ԲԱԶՄԱԹԻՎ խոստումներին ու հուսադրումներին, ոչ մի լուրջ գործնական քայլ չկատարեցին' կանխելու համար Արևմտյան Հայաստանում թուրքերի կողմից հայերի դեմ իրականացվող Ցեղասպանությունը: Ամբողջ Խորհրդային շրջանում հետևողականորեն ոչնչացվում էր հայ մշակույթն ու առհամարվում էր հայոց լեզուն: 1988 - 1991-ական թվականներին սովետական' ռուսական զորքերը ոչ միայն չեն միջամտել, այլև մասնակցել են Ադրբեջանում իրականացվող հայ ազգաբնակչության ջարդերին, բռնի տեղահանումներին: Իսկ ներկայումս, Ռուսաստանը Արցախի հարցում ոչ միայն չի աջակցում մեզ, այլև իբր չեզոքություն դրսևորելով' զինում է Ադրբեջանին:
Ինչ վերաբերվում է այն մտքին, թե Հայաստանը լինելով փոքր պետություն, պիտի միշտ ինչ-որ գերտերության «հովանավորության» տակ լինի, ապա նման միտքը հերքվում ա նույնիսկ պատմականորեն: Ընթերցելով Հայոց պատմության ցանկացած գիրք, ակներև է դառնում մի պարզ իրողություն. Հայաստանը եղել է անկախ ու զարգացող երկիր բացառապես այն ժամանակահատվածներում, երբ դիվանագիտորեն ու ռազմական ուժով հավասարակշռություն է պահպանել հարևան երկրների հետ:
Դիմենք վերը հիշատակված «ռուսամետ» գործիչներին.
Հովսեփ էմինը շրջելիս է լինում հայկական մի գյուղում ու երբ գյուղացիների հետ զրույցի ժամանակ հարցնում է նրանց, թե ինչո՞ւ իրենք սեփական պետություն չունեն, գյուղացիները պատասխանում են, որ իրենց ազատությունը հանդերձյալ աշխարհում է լինելու, իսկ երբ Էմինը հարցնում է, թե ո՞վ է նրանց այդպես հավատացրել, գյուղացիները պատասխանում են' կառավարիչներն ու եկեղեցականները: Էմինը հանելով Խորենացու "Հայոց պատմությունը", սկսում է գյուղացիներին քարոզել, որ ԲԱՆԱԿԱՆ էակը չպիտի հանդուրժի ուրիշին գերի լինել, նույնիսկ ՍԵՓԱԿԱՆ բռնազավթիչների:
Մովսես Բաղրամյանն էլ գրում է.
«Մի անգամ ընկածը, հավերժ այդ վիճակում չի մնա: Կարող է ոտքի կանգնել ու ազատություն ձեռք բերել: Հայ ժողովուրդը կարող է ոտքի կանգնել ու թոթափել օտարների լուծը: Հայրենիքի և ժողովրդի ազատագրումը ԺՈՂՈՎՐԴԻ սեփական գործն է: Եթե ինքը' ժողովուրդը իր ազատության համար ՉՊԱՅՔԱՐԻ, ապա ո՞վ պիտի ՊԱՅՔԱՐԻ: Հարյուրամյակներ է, որ հայ ժողովուրդը ստրկական վիճակում է, օտարների լծի տակ, և քանի-քանի անգամներ դիմել է ուժեղ խոշոր պետություններին' օգնություն հայցելով, բայց ոչ մի օգնություն չի ստացել: Հայ ժողովուրդը հույսը ԻՐ ՎՐԱ պետք է դնի առաջին հերթին և ՈՉ ուրիշների օգնության: Ժողովուրդը կարող է թոթափել օտարի լուծը ՄԻԱՅՆ պայքարով և ՈՉ թե իր վիճակը ողբալով: Վայ-վույ կանչելով հայրենիքը ՉԻ ազատագրվի:»
Երբ ա հայ ազգը վերջապես գիտակցելու, որ բոլոր պետություններն էլ առաջնորդվում են ԲԱՑԱՌԱՊԵՍ սեփակն երկրի ՇԱՀԵՐԻՑ ելնելով, և եթե ինչ-ինչ հարցերում աջակցում են այլ երկրի, ապա դա նույնպես ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ ելնելով է արվում...