Թվում է, թե Սերժ Սարգսյանի այսօրվա հարցազրույցը շարքային է ու ոչ մի նոր բան չի ասվել, բայց դա միայն թվում է: Անձամբ իմ ուշադրությունը սևեռվեց Սարգսյանի ախոսքի այն մասի վրա, որը վերաբերում էր ադրբեջանական հնարավոր ագրեսսիայի դեպքում Հայաստանի կողմից հասցվելիք պատասխանին:
Առաջին անգամ ՀՀ նախագահի շուրթերով հնչեցվեց ուղղակի շատ լուրջ սպառնալիք՝ Ադրբեջանին մեր սպառազինությունում առկա ամենահզոր զինատեսակով՝ տակտիկական հրթիռային համակարգերով հարված հասցնելու մասին: Սա անգամ սպառնալիք չէր, սա նախազգուշացում էր, որի հասցեատերը հենց Ալիևն ու Ադրբեջանի հասարակությունն էր:
Սարգսյանը խորամանկության դիմեց՝ բերելով Նախիջևանից ակնկլավող հավանական հարվածի օրինակը՝ իր խոսքի նախաբանում: Շատ ադրբեջանցիներ իրոք հավատում են, որ դա հավանական սցենար է, մինչդեռ ով-ով, բայց ՀՀ նախագահը լավ գիտի, որ Ալիևը երբեք չի գնա նման քայլի ցանկացած սցենարի դեպքում, որովհետև դա նպատակահար չէ ո՛չ ռազմական տեսակետից, ո՛չ էլ առավել ևս ռազմաքաղաքական տեսակետից: Բացատրեմ թե ինչու.
Նախ, Նախիջևանը սահմանակցում է բացառապես ՀՀ տարածքի հետ ու ցանկացած ագրեսսիա ու առավել ևւս ներխուժման փորձ ավտոմատ կերպով ուժի մեջ է մտցնում ինչպես ՀԱՊԿ համաձայնագիրը, այնպես էլ Ռուս-Հայկական երկկողմ պայմանագիրը, որով Ռուսաստանը երաշխավորում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և պարտավորվածություն է ստանձնում պաշտպանել ՀՀ տարածքը ՑԱՆԿԱՑԱԾ երրորդ երկրի ռազմական ներխուժումնից:
Եթե անգամ մի ինչ որ ֆանտաստիկ սցենարով առաջնորդվենք ու ենթադրենք, որ ոչ ՀԱՊԿ-ը, ոչ էլ Ռուսաստանը ոչ մի բան չեն անում Նախիջևանից ռազմական ներխուժամն դեպքում, ապա միևնույն է, դա ոչինչ չի փոխում, որովհետև Նախիջևանում ոտեղակայված Ադրբեջանական զորքերը բացարձակապես հերիք չեն անգամ Արարատը կամ Արտաշատը գրավելու համար՝ հաշվի առնելով տարածքի խտաբնակությունը, տարածքում գտնվող մեր զորքերի քանկակն ու մոբիլիզացիոն ռեսուրսը և իրենց տրամադրության տակ այս ճակատում եղած զորքերի քանակը: Էլ չխոսեմ միլլիոնանոց Երևանի մասին: Ցանկացած նման գործողություն պարզապես իինքնասպանության հավասար մի բան է թե՛ Նախիջևանում տեղակայված բանակային կորպուսի, թե Նախիջևանի Ինքնավար Հանրապետության համար:
Հիմա անդրադառնանք Սերժի մտքի երկրորդ մասին: Իրականում, Նախիջևանի հիշատակումը ուղղակի պատրվակ էր, որպեսզի Սարգսյանը շատ առարկայական սպառնալիք հնչեցնի, որն ըստ էության կայանում էր հետևյալում. ցանկացած լուրջ ոտնձգություն կբերի նրան, որ Հայաստանը բալիստիկ հրթիռներով հարվածներ կհասցնի Ադրբեջանի տարածքի խորքում գտնվող նշանակետերի, լինի դա Մինգեչաուրը, թե հենց Բաքուն, իսկ մենք դրա հնարավորությունն իրոք ունենք: