▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոս Ջանիբեկյանն ու Դիանա Մալենկոն հարսանիքի են պատրաստվում

BlogNews.am-ը գրում է, որ ներկա է գտնվել Միշոյի, ՀՏ Հայկոյի, Սոս Ջանիբեկյանի, Դավիթ Թովմասյանի, Մկոյի, Դիանա Մալենկոյի, Սոնա Շահգելդյանի, Մարջան Ավետիսյանի, Էվա Խաչատրյանի, Նաիրա Շահիրյանի և այլոց մասնակցությամբ Դավիթ Բաբախանյանի նոր՝ «Հյուսիս-հարավ» ֆիլմի նկարահանումներին՝ ֆիքսելով հետաքրքիր պահերը:

Նկարահանման հրապարակում Սոս Ջանիբեկյանի ու Դիանա Մալենկոյի հերոսները հարսանիքի նախապատրաստական հարցերով գալիս են հարսանյաց սրահ՝ զգեստ ընտրելու։ Թեև ֆիլմում Դիանան այլ ընտրյալ ուներ, իրադարձություններն անսպասելի զարգացում են ապրում։ 4 տղաներից՝ Սոսի, Միշոյի, ՀՏ Հայկոյի և Դավթի կերպարներից ո՞ւմ հետ է ամուսնանում Դիանայի հերոսուհին, կիմանաք ֆիլմը դիտելուց հետո:

«Կերպարս համապատասխանում է «լավ» և «ճիշտ» աղջկա բոլոր դրսևորումներին, ում դժվար է չսիրահարվել։ Անուշը պարզ, դրական, խելամիտ աղջիկ է, ով հստակ գծել է իր կյանքի ուղին և գիտի՝ ինչ է անում, սակայն կյանքը երբեմն անակնկալներ է մատուցում զգացմունքների և իրադարձությունների առումով։ Ես ու Անուշն իրար նման ենք կենսախնդությամբ և պարզությամ, և տարբեր՝ զգացմունքայնությամբ»,- նշել է Դիանան։

Սոսն էլ ասաել է, որ մարմնավորում է երևանյան լավ, բարի, ազնիվ, ռոմանտիկ, երազկոտ երաժշտի.

«Հերոսս ունի և՛ սիրային, և՛ ընկերական պատմություն։ Շնորհիվ ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի տարիների ընթացքում վաստակած փորձի և դետալներում սուր հումորի զգացողության, կերպարս ինչ-որ չափով հումորային է։ Հավեսով եմ կերտել դերս, հուսով եմ՝ հանդիսատեսը դժգոհ չի մնա։ Սա երևանյան կոլորիտով ֆիլմ է, որտեղ բացակայում է անմակարդակ հումորը»։

Հարսանեկան իրավիճակներում Սոսին և Դիանային նկարելիս հետաքրքրվեցինք նաև նրանց անձնական հարաբերություններով, քանի որ մարդիկ չեն դադարում խոսել նրանց կապի մասին։

«Դիանա Մալենկոյին ճանաչում եմ արդեն երկար տարիներ, շատ պայծառ աղջիկ է, լավ երեխա։ Ես իրեն շատ լավ եմ վերաբերում, նույնիսկ այնքան լավ, որ թույլ չեմ տա սիրավեպ ունենալ ինձ նմանի հետ»,- ծիծաղելով ասել է Սոսը։

Դիանան էլ նկատել է, որ էլի է խոսել իր և Սոս Ջանիբեկյանի հարաբերությունների մասին։

«Գիտեի, որ ֆիլմից հետո հնարավոր է կրկին խոսակցություններ տարածվեն, սակայն գոյություն ունեն աշխատանքային և անձնական հարաբերություններ։ Այս նկարներն արվել են աշխատանքային պրոցեսում, հետևաբար կապ չունեն անձնականի հետ։ Մենք շատ հարազատ ենք իրար, բայց ոչ անձնական հարթակում. մենք սիրավեպ չունենք։ Սոսի հետ խաղալն ինձ համար շատ հաճելի է, նա շատ լավ գիտի իր գործը ֆիլմում, քանի որ արդեն փորձառու է, ես էլ ընթացում փորձում եմ սովորել նրանից, խորհուրդներ հարցնել»,- եզրափակել է Դիանան։


Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին